Թարգմանիչ

вторник, 31 мая 2016 г.

Հեքիաթ նապաստակի և փղի մասին

(Հնդկական հեքիաթ)
Շատ վաղուց հեռավոր հնդկական ջունգլիներում ապրում էր փղիկը։ Նա մի նապաստակ ընկեր ուներ։ Նապաստակը շատ մեծ էր, բայց միևնույնն է, փոքր էր փղիկի հետ համեմատած։ Բայց չնայած չափսերի այդ տարբերությանը, նապաստակն ու փղիկը լավ ընկերներ էին ու միշտ միասին հետաքրքիր խաղեր էին խաղում։
Մի անգամ նապաստակը փղիկին հարցրեց.
-Ո՞վ է մեզնից մեծ՝ ե՞ս, թե՞ դու։
Այդ հիմար հարցի պատճառով փղիկը քիչ մնաց բանանից խեղդվեր։
заяц_и_слон3
-Կատակում ես, երևի,- բացականչեց նա։- Եթե դու նույնիսկ ոտքիդ ծայրերի վրա կանգնես, ապա հազիվհազ կհասնես իմ ծնկին։
Բայց նապաստակը շարունակեց.
-Դա միայն դու ես այդպես մտածում։ Ես պնդում եմ, որ ես քեզնից մեծ եմ ու հիմա մեզ դատավոր է պետք, որ մեր վեճը լուծի։ Համաձա՞յն ես։
– Իհարկե,- պատասխանեց փղիկը, դեռևս մտածելով ընկերոջ հարցի վրա։
– Այդ դեպքում գնանք գյուղ և մարդկանց հարցնենք։ Նրանք կենդանիներից ավելի խելացի են և ամենալավ դատավորներն են։
Եվ նրանք եկան գյուղ։ Շուտով հանդիպեցին մարդկանց։заяц_и_слон_1
– Տեսեք այս երիտասար փղիկին, ի՜նչ փոքր է նա… – լսեցին նրանք, թե ինչեր էին մարդիկ խոսում իրենց մասին։
– Այո, նա փոքրիկ է, բայց շուտով կմեծանա,- պատասխանեց մեկ ուրիշ մարդ։
Հետո ինչ-որ մեկը նկատեց նապաստակին։
-Տեսե՛ք, ինչ հսկա նապաստակ է,- բացականչեցին բոլորը։
Նապաստակն իրեն լավ զգաց ու կուրծքը հպարտ առաջ ձգելով, սկսեց քայլել փղիկի առջևից։ Երբ մարդկանց կողքով էր անցնում, լսեց, թե ինչպես էին մարդիկ հիանում իրենով.
– Տեսեք ինչպիսի թաթեր ունի, բա ականջները։ Այսպիսի նապաստակ մենք երբեք չենք տեսել։
Երբ նապաստակը լսեց այս խոսքերը, շուռ եկավ դեպի իր ընկերն ու ասաց.
-Այժմ տուն վերադառնանք, մեր վեճը լուծեցին մարդիկ։ Ես հսկա եմ, իսկ դու՝ փոքրիկ։
Փղիկը տխուր թափահարեց գլուխը։ Նա հասկացավ, որ նապաստակը խորամանկեց։ Եվ որոշեց պատժել նրան։ Ջունգլի վերադառնալիս նա բարձրացրեց իր ոտքը և ասաց.
-Զգուշացիր, այլապես այս փոքրիկ փղիկը հիմա ոտնատակ կանի աշխարհի ամենամեծ նապաստակին։
Այդ օրվանից նապաստակն ու փղիկն այլևս դադարեցին ընկերներ լինել։заяц_и_слон2

Սուրի և Սամի արկածները

Պինօկոի Արկածները

воскресенье, 29 мая 2016 г.

Բզզացող արջուկը

Նա այնքա՜ն փոքր էր, այնքա՜ն փոքր, որ մոր կողքին գրեթե չէր երևում… Երերալով հազիվ քայլում էր ծուռ թաթերն այս ու այն կողմ գցելով, ուզում էր վազել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հասնել մորը: Իսկ մայր արջն ասես մոռացել էր իր քոթոթի մասին ու չէր դանդաղեցնում քայլերը:
Վարջապես նա շրջվեց ու նկատեց փոքրիկին, որ հազիվ քարշ գալով, գրեթե սողալով, ուզում էր ամեն գնով ետ չմնալ մայրիկից: Մայր արջը կանգ առավ ու համբերությամբ սպասեց մինչև փոքրիկը հասնի իրեն: Ճանապարհը երկար էր, մի քիչ էլ ու նրանք ամբողջովին դուրս կգային անտառից: Սակայն մայր արջը շատ հանգիստ էր ու լավ գիտեր ճանապարհը, նա նույնիսկ երկար դադար տվեց, որ լավ հանգստանան` ասես ուզում էր ժամանակ շահել: Փոքրիկ արջուկն իրեն վստահ էր զգում հսկա մայրիկի կողքին: Մութը վրա էր տալիս և իրոք, նրանք կամաց- կամաց դուրս եկան անտառից ու հայտվեցին մի հիասքանչ բացատում, որ գտնվում էր հսկա սարի ստորոտում:
-Մի քիչ էլ,- նայելով իր փոքրիկի հոգնած ու սոված դեմքին՝ ասում էր մայր արջը,-մի քիչ էլ…
Դիմացը մեղվի փեթակներ էին ու ոչ-ոք չկար: Արջը մոտեցավ փեթակներից ամենամեծին և զգուշությամբ գլորեց անտառի կողմը: Փեթակի ներսում քնած մեղուները գլխի չընկան, թե ինչ կատարվեց: Կամաց գլորելով մինչև անտառ, արջը կանգ առավ, ապա թեթև հարվածեց փեթակին. վախեցած մեղուները գլխապատառ դուրս թռան: Ասես սև ամպ բարձրացավ փեթակից ու այնպիսի բզզոց տարածվեց շուրջ բոլորը, որ փոքրիկ արջուկը վախից թաքնվեց մոր մեջքի հետևում: Իսկ մայրիկը շատ լավ գիտեր իր գործը, նա շատ աարջուկրագ սկսեց գլորել փեթակն` ավելի ու ավելի խորանալով անտառի մեջ: Փոքրիկ արջուկը, ոչինչ չհասկանալով, մի կերպ հասնում էր մոր հետևից, վախենալով թե՛ մթից, թե՛ այդ չգիտես ինչու անընդհատ գլորվող արկղից, իսկ ամենից շատ՝ մեղուների անընդհատ բզզոցից…
Վերջապես եկավ երանելի պահը, երբ արջը կիսով չափ ջարդեց փեթակն ու քաղցրահամ մեղրով կերակրեց փոքրիկին: Մեղրը այնքան համեղ էր, այնքան համեղ, որ քոթոթը մոռացավ վախն էլ, հոգնածությունն էլ, անգամ այն սարսափելի բզզոցը, որ թվում էր վերջ չունի: Ապա մայր արջը կիսով չափ լիքը փեթակը խնամքով թաքցրեց ավելի խոր մացառուտներում ու փոքրիկի հետ բռնեց ետդարձի ճամփան: Շատ հոգնած, բայց և շատ ուրախ էր փոքրիկ քոթոթն իրենց այդքա՜ն համեղ ճամփորդությունից: Երբ հասան իրենց որջին, նա արագ տեղավորվեց մոր փափուկ թաթի վրա ու անուշ-անուշ քուն մտավ:
Երազում փոքրիկ արջուկը դարձել էր մեղրաճանճ ու բզզալով թռչում էր այս ու այն կողմ: Բզզացող քոթոթն ինքն իր վրա զարմանում էր, ախր հազիվ էր քայլում, իսկ հիմա թռչում է ու այն էլ առանց մայրիկի օգնության: Ա՜խ, գոնե չբզզար, ախր հեչ արջի նման չէ, բայց և ոչ մի կերպ չէր կարողանում դադարեցնել բզզոցը:
Նա թռել, նստել էր ծառի ճյուղին, նայում էր իր բարակ ու անդուր մեղրաճանճի թևերին և բզզալով լաց էր լինում:
– Ոչ, ես չեմ կարող մեղրաճանճ լինել, ախր մայրիկն ասում էր, որ մեծանամ իր նման հսկա արջ եմ դառնալու:
Ու արցունքներն իրենք իրենց գլորվում էին քոթոթի աչքերից:
Նա այնքան անհանգիստ շուռ ու մուռ եկավ մայրիկի թաթի վրա, որ քնած մայրն ետ քաշեց թաթն ու փոքրիկ քոթոթը` գլորվելով խոտերի մեջ, արթնացավ:
Արջուկը զարմացած նայում էր իր թաթերին ու փորձում էր թռչել, բայց ոչինչ չէր ստացվում: Եվ որ ամենակարևորն էր, ինքը չէր բզզում: Ուրախությունից գլորվում էր այս ու այն կողմ, մեկ աջ էր վազում, մեկ ձախ, մեկ փորձում էր թոչել, մեկ էլ բզզալ, բայց ոչինչ չէր ստացվում:
Իսկ մայր արջը, բանից անտեղյակ, արթնացել ու զարմացած նայում էր քոթոթին: Նա մտածում էր. երևի մեղրն է այդքան լավ ազդել փոքրիկի վրա, որ մի օրում այսքան փոխվել, մեծացել ու աշխուժացել է: Ավելի հաճախ է պետք նրան կերակրել մեղրով:

Կատուն ու աղվեսը. ռուսական ժողովրդական հեքիաթ

0Մի մարդ մի ծույլ ու անբան կատու ուներ։ Մի օր մարդը ձանձրացավ կատվին տիրություն անելուց ու որոշեց նրան կորցնել։ Տարավ կատվին անտառ ու այնտեղ թողեց։ Թափառեց կատուն անտառում ու հանդիպեց աղվեսին։Տեսավ աղվեսը կատվին ու զարմացավ. «Այսքան տարի ապրում եմ անտառում, բայց այսպիսի կենդանի առաջին անգամ եմ հանդիպում»։ Խոնարհվեց կատվի առաջ ու հարցրեց.
-Ասա, խնդրեմ, եղբայր իմ, ո՞վ ես դու։ Ի՞նչ է անունդ։1
Կատուն ճկեց մեջքը, ցցեց բեղերն ու պատասխանեց.
-Ես սիբիրյան անտառներից Մլավան Փիսոն եմ։
-Հյուր եկ ինձ, Մլավան Փիսո։
Աղվեսը կատվին տարավ իր որջը և նրանք սկսեցին միասին ապրել։
Մի օր աղվեսը գնաց սնունդ հայթայթելու, իսկ կատուն մնաց տանը։ Ճանապարհին աղվեսն հանդիպեց գայլին.
-Այս ո՞ւր ես կորել, աղվես քույրիկ։
-Ես ամուսնացել եմ։
-Այդ ո՞ւմ հետ,- զարմացավ գայլը։
-Սիբիրյան անտառներից եկած Մլավան Փիսոյի հետ։
-Ես ուզում եմ նրան տեսնել։
-Կարելի է։ Բայց իմ Փիսոն բարկացկոտ է, ով դուրը չգա, կուտի նրան։ Նրա մոտ առանց նվեր չի կարելի գնալ։ Նվեր պատրաստիր ու եկ, ծանոթացիր։
2Եվ աղվեսը շարունակեց ճանապարհը։ Նրա ճանապարհն այս անգամ կտրեց արջը։
-Այս ո՞ւր ես կորել, աղվես քույրիկ, վաղուց չես երևացել էս կողմերում։
-Ես ամուսնացել եմ։
-Այդ ո՞ւմ հետ,- զարմացավ արջը։
-Սիբիրյան անտառներից եկած Մլավան Փիսոյի հետ։
-Ես ուզում եմ նրան տեսնել։
-Կարելի է։ Բայց իմ Փիսոն բարկացկոտ է, ով դուրը չգա, կուտի նրան։ Նրա մոտ առանց նվեր չի կարելի գնալ։ Նվեր պատրաստիր ու եկ, ծանոթացիր։
Գայլը մի ոչխար, իսկ արջը՝ մի ցուլ վերցրած եկան աղվեսին հյուր։
-Բարև Արջ ախպեր,- ասեց գայլը։
-Բարև Գայլ եղբայր։ Դեռ չե՞ս հանդիպել աղվեսին ու Մլավան Փիսոյին,- հարցրեց արջը։
-Չէ, բայց արդեն վաղուց եմ սպասում։
-Դե դռան զանգն հնչեցրու։
-Չէ, ես դա չեմ անի, Արջ։ Դու հնչեցրու։ Դու ինձնից համարձակ ես։
-Չէ, Գայլ եղբայր, ես էլ չեմ համարձակվի։
Ու այդ պահին, որտեղից որտեղ դուրս վազեց նապաստակը։ Արջը նրան ձայն տվեց.
-Շլդիկ, հապա այստեղ արի։
Նապաստակը վախեցած մոտ վազեց։3
-Այ շլդիկ, դու գիտե՞ս թե որտեղ է աղվեսն ապրում։
-Գիտեմ։
-Դե, շտապիր աղվեսի մոտ ու ասա, որ Գայլն ու Արջը նվերներով վաղուց իրեն ու Մլավան Փիսոյին են սպասում։
Ինչքան ոտքերում ուժ կար, նապաստակը վազեց դեպի աղվեսի տուն։ Իսկ արջն ու գայլը մտածում էին, թե որտեղ թաքնվեն։ Արջն ասեց.
-Ես սոճու վրա կբարձրանամ։
-Իսկ ես որտե՞ղ թաքնվեմ,- հարցրեց գայլը։- Ես չեմ կարող ծառ բարձրանալ։ Օգնիր ինձ թաքնվել։
Արջը գայլին դրեց թփերի մեջ, չոր տերևներով ծածկեց, իսկ ինքը բարձրացավ սոճու կատարը ու սկսեց դիտել, չի՞ երևում արդյոք Մլավն Փիսոն։
Նապաստակը վազեց աղվեսի մոտ ու ասեց.4
-Արջն ու գայլն ինձ ուղարկել են ասելու, որ վաղուց պատրաստ են ու նվերներով սպասում են քեզ և Մլավան Փիսոյին։
-Գնա ու ասա իրենց, որ շուտով կգանք,- պատասխանեց աղվեսը։
Եվ ահա, աղվեսն ու կատուն եկան։ Արջը տեսավ նրանց ու գայլին շշնջաց.
-Գայլ ախպեր, աղվեսն ու Մլավան Փիսոն գալիս են։ Բայց ի՜նչ փոքր է նա։
Իսկ այդ ժամանակ կատուն տեսավ ոչխարը։ Նրա մորթին բիզ-բիզ կանգնեց։ Ու կատուն սկսեց ատամներով ու ճանկերով ոչխարի միսը բզկտել ու մլավել. «Մյաու, մյաու»։
Իսկ արջը վախից լսեց. «Էլի, էլի»։
«Փոքր գազան է, բայց լա՜վ ախորժակ ունի,- մտածեց արջը։ Մենք չորս հոգով հազիվ ուտենք էս ոչխարը, իսկ իրեն համար քիչ է»։
Գայլը ևս ուզում էր տեսնել Մլավան Փիսոյին, բայց տերևները խանգարում էին։ Նա փորձեց մռութը դուրս հանել տերևների արանքից, իսկ կատուն լսելով տերևների խշխշոցը, մտածեց, թե մուկ է։ Ու թռավ և ճանկեց գայլի մռութը։
5
Գայլը դուրս թռավ թփերի տակից ու փախավ։ Իսկ կատուն, վախենալով գայլից, թռավ սոճու վրա, որի վրա արջն էր թաքնված։
Վախեցավ արջն ու իրեն ցած նետեց ծառից ու սկսեց փախչել։
Այդ օրվանից անտառում բոլոր կենդանիները վախենում էին կատվից, իսկ կատուն ու աղվեսը ապրում էին միասին ու հաշտ ու համերաշխ։
Թարգմանեց՝ Վ. Բուռնուչյանը

Շատախոս կոշիկը

koshikԿար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։
Մի օր էլ, քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Հերիք չի որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք պետք է բերանը փակ պահի ու չխոսա, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսելը։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բաներ ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։
Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։
Վ. Բուռնուչյան

ԱՌՅՈՒԾԸ ԵՎ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ

Լեհական ժողովրդական հեքիաթ
Թարգմանությունը՝ Ռաիսա Ղարագյոզյանի
Մի խեղճ այրի էր ապրում իր մինուճար որդու հետ։ Տղան շատ լավ ջութակ էր նվագում, բայց, աղքատությունից ստիպված՝ հարուստ պանի մոտ խոզարած էր դարձել։
20160317_091005Պանը մի աղջիկ ուներ և իր տան նկուղում էլ առյուծ էր պահում։ Եվ, քանի որ չէր ուզում աղջկան մարդու տալ, փեսացուների առջև պայման էր դրել, ով ուզում է պսակվել իր աղջկա հետ, պիտի կարողանա մի ամբողջ գիշեր անցկացնել նկուղում՝ առյուծի հետ։ Առյուծն արդեն շատ հասարակ գյուղացիների ու պաների էր հոշոտել։ Այս անգամ էլ խեղճ այրու տղան՝ խոզարածը, որոշեց իր բախտը փորձել։
Պանը հոժար էր, որ խոզարածը ենթարկվի այդ փորձությանը։ Եվ տղան սկսեց պատրաստվել։ Նա մի գրպանն ընկույզ լցրեց, մյուսը՝ քար, հետը վերցրեց կաղնու սեպ, կացին, օճառի փրփուրով լի մի աման ու ածելի, թևի տակ դրեց ջութակը և, մութն ընկնելուն պես, գնաց առյուծի մոտ գիշերելու։
Խոզարածին ներս թողեցին նկուղ և դուռը հետևից փակեցին։
Նկուղում մի սեղան կար, որի վրա մոմ էր վառվում։ Թախտին անկողին էր փռած։
Ներս մտնելուն պես՝ խոզարածն սկսեց ջութակ նվագել։
Առյուծը լսում էր և լուռ զննում տղային։ Իսկ սա նվագում էր և ընկույզ ուտում։ Երբեմն էլ՝ առյուծին էր հյուրասիրում։
Առյուծին ընկույզը շատ դուր եկավ, և նա ասաց.
– Պա՜հ-պա՜հ, ի՜նչ համով է։ Ինձ էլ տուր՝ ջարդեմ-ուտեմ։
Խոզարածը մյուս գրպանից հանեց մի բուռ քար և տվեց առյուծին։ Սա քարը դրեց ատամի տակ, ամբողջ ուժով սեղմեց, սակայն քարը չջարդվեց։ Քարը վերադարձրեց խոզարածին և ասաց.
– Հապա դո՛ւ ջարդիր։
Խոզարածը քարը թաքցրեց բռան մեջ, բերանն առավ ընկույզը, հուպ տվեց, ջարդեց և միջուկը տվեց առյուծին։
– Դե, խոսք չկա, դու ինձնից ուժեղ ես, – ասաց առյուծը։ – Իսկ հիմա ինձ ջութակ նվագել չե՞ս սովորեցնի։
– Ինչո՞ւ չեմ սովորեցնի, – պատասխանեց տղան։ – Միայն թե՝ մատներդ հաստ ու կոպիտ են. պիտի նախ ուղղեմ, հետո սովորեցնեմ։
Նկուղի պատերը երկաթե հաստոտ թիթեղներով էին պատված։ Տղան վերցրեց կաղնու սեպը և բարձրացրեց մի թիթեղի ծայրը։
– Թաթերդ դիր, ա՜յ, էստեղ, – ցույց տվեց տղան, – և մատներդ կուղղվեն։aryuts
Առյուծն առջևի թաթերը դրեց երկաթե թիթեղի տակ. տղան սեպը հանեց, առյուծի թաթերը մնացին թիթեղի տակ, իսկ տղան վրայից էլ դեռ սեպով սեղմեց։ Առյուծն այլևս շարժվել չէր կարող։ Հետո տղան ամբողջովին օճառեց առյուծին և, ածելին վերցնելով, սափրեց։ Միայն փարթամ բաշին ու պոչի ծայրին ձեռք չտվեց։ Դրանից հետո մտրակը հանեց ու սկսեց ձաղկել առյուծի մերկ հետույքը։ Սա ցավից ոռնում էր ու երդվում, որ այլևս երբեք-երբեք տղային ձեռք չի տա, միշտ խոնարհ կլինի և, եթե նա կամենում Է՝ կթողնի-կհեռանա ծեր պանից։
Վերջապես տղան խղճաց գազանին և բաց թողեց։
Լուսացավ։ Տղան պառկեց անկողնում և ձևացրեց, թե քնել է, իսկ առյուծը, պոչը ծալած, հավատարիմ շան նման մեկնվեց նրա ոտքերի տակ։
Շուտով ծառան ներս մտավ ու կանչեց առյուծին։ Սա պատասխանեց.
– Սո՛ւս, թե չէ՝ էս տղան քո հետույքն էլ կսափրի ու մտրակով կշրմփացնի։
Ծառան զարմանքից քար կտրեց, հետո վազելով իրեն գցեց պանի մոտ ու պատմեց լսածն ու տեսածը։
– Հիմա՛ր, – ասաց նրան պանը։ – Իմ առյուծը շատ քաջերի է հոշոտել։ Մի՞թե էդ քնձռոտ խոզարածից գլուխ չհանեց։
Պանն իջավ նկուղ և ձայն տվեց առյուծին.
– Գործերդ ո՞նց են, առյուծս։
Առյուծը ցածրաձայն պատասխանեց.
– Շուտ գնա։ Գնա, թե չէ՝ էս տղան քո քամակն էլ կսափրի ու մտրակով կշրմփացնի։
էստեղ տղան ձևացրեց, թե արթնացել է, և հարցրեց.
– Եկողն ո՞վ է։
– Իմ ծեր պանը, – պատասխանեց առյուծը։
– Դուռը բաց՝ թող ներս գա։
Առյուծը դուռը բացեց, պանը մտավ ներս, գնաց դեպի թախտը, որտեղ պառկած էր խոզարածը, բայց առյուծը փակեց նրա ճանապարհը, չթողեց, որ պանը մոտենա տղային։
Պանն ասաց, որ պայմանը պայման է. իր աղջկան տալիս է խոզարածին։ Տղային տարավ տուն, առանց ձգձգելու հարսանիք արեց։ Բայց ամաչում էր, որ փեսան խոզարած է։ Ի՞նչ աներ։ Եվ հրամայեց մի կառք լծել, այնքան ոսկի բեռնել, որ ձիերը հազիվ տանեն, ու փեսային ասաց.
– Նստիր կառքը և գնա՝ ուր ուզում ես, միայն թե՝ աչքս քեզ չտեսնի։ Տղան ու պանի աղջիկը նստեցին կառքն ու գնացին։
Երբ, պանի հաշվով, կառքն արդեն անցել էր իր կալվածքների սահմանը, նա առյուծին հրամայեց հասնել կառքին, աղջկան ու փեսային պատառոտել և իր փողերը ետ բերել։
Խոզարածը կառքի պատուհանից նայեց ու տեսավ, որ առյուծն իրենց հետապնդում և արդեն հասվեհաս է։ Կնոջն ասաց.
– Սիրելի՛ս, ինչ-որ ասեմ, այն էլ կանես, թե չէ՝ ես էլ, դու էլ կորած ենք։ Շորերդ հանիր, իջիր ցած և, ցատկոտելով՝ չորեքթաթ արի կառքի ետևից։
Կինն ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր ամուսինը։ Երբ առյուծը տեսավ մերկ աղջկան, սկսեց վախից դողալ ու ետ փախավ։ Եկավ պանի մոտ ու այսպես ասաց.
– Տե՛ր իմ, ճար չկար, վախից փախա։ Ինձ գոնե կիսով չափ էր սափրել, իսկ մի ուրիշ առյուծի՝ ոտից գլուխ։ էնպես վախեցա, որ, պո՜ւկ, փախա։ Ուր ուզում է, թող գնա, ես նրա ետևից գնացողը չեմ։
Ես էլ էի էնտեղ, ամեն ինչ իմ աչքով տեսա։ Եթե չեք հավատում, կոշիկներիս նայեք՝ փոշին դեռ վրան է։

суббота, 28 мая 2016 г.

Հեքիաթ շնիկի և խաչմերուկի մասին


Շնիկը պստլիկ քոթոթ էր, շագանակագույն, գանգուր մազերով, ականջ­ներից մեկը՝ սև, մյուսը՝ սպիտակ: Նա այնքան խելացի էր, որ երբ սեպտեմ­բերի մեկը եկավ, վերցրեց պայուսակն ու գնաց դպրոց: Դե, ախր նա ծույլ չէր, ինչպես, ասենք, նրա հարևան Թավամազ կատուն, որը դպրոցի անունն ան­գամ լսել չէր ուզում:
Շնիկը եկավ հասավ խաչմերուկին: Հա, մոռացանք ասել, որ այն ժամա­նակ խաչմերուկներում ոչ լուսացույց կար, ոչ էլ անցումներ: Ամեն կողմից հեղեղի պես գալիս էին մեքենաներն ու անցնում, իրար խփվելով, միմյանց ճանապարհ չտալով: Մի խոսքով… Ավելի լավ է, հետևենք, թե Շնիկն ինչպես կանցնի խաչմերուկը, և ամեն ինչ պարզ կդառնա:
Շնիկը դեռ նոր էր մի երկու քայլ արել, երբ ուղիղ նրա քթի տակ ճռնչոցով արգելակեց «Կաղին» մակնիշի մեքենան, և վարորդ Խոզուկը մեքենայից դուրս ցատկելով՝ դնչով իր ճանապարհից մի կողմ նետեց վախեցած ու շշկլված Շնիկին: Շնիկը ընկավ քիչ այն կողմ և կճզմվեր «Սիսեռ» մակագրու­թյամբ մեքենայի տակ, եթե վարորդ Աքլորը մեկ վայրկյան ուշ արգելակեր մեքենան: Հետո էլ ավտոբուսի անիվների տակից փրկվեց, որի վարորդ Ռնգեղ­ջյուրը, մեքենայից իջնելով, նրան շպրտեց մեկ ուրիշ կողմ:
Դրանից հետո խեղճ Շնիկը այնպիսի մի գլխապտույտի մեջ ընկավ, որ ոչինչ չէր զգում, ոչինչ չէր հասկանում, բացի անորոշ սարսափից ու վախից: Մայթին կանգնած Թավամազը քահ-քահ ծիծաղում էր:
Օդի մեջ մեկ հայտնվում էր Շնիկը, մերթ նրա պայուսակը, մերթ էլ՝ պայուսակից դուրս թռած Այբբենարանը: Այդ ժամանակ հեծանիվով անցնում էր Փիղը: Նա Նոր էր հասել խաչմե­րուկի կենտրոնին, երբ Շնիկը թմփոցով ընկավ նրա առջև: Փիղը մի պահ ընկրկեց, բայց հետո, սաստիկ բարկանալով, կնճիթով վերցրեց Շնիկին և ուզում էր մի կողմ նետել.
– Ես քեզ ցույց կտամ փողոցում խաղալ…, – բարկությունից հևաց նա:
– Նա չի խաղում,- չարախնդաց Թավամազը,- այդ հիմարն ուզում է դպրոց գնալ:
– Ես դպրոց եմ գնում,- լաց եղավ Շնիկը,- բայց չեմ կարողանում փողոցն անցնել:
– Դե լավ,- մեղմացավ Փիղը,- որ այդպես է՝ ես քեզ կօգնեմ:
Նա հեծանիվից իջավ, լայնակի կանգնեց փողոցում ու կնճիթը առաջ մեկնեց: Մեքենաները, կնճիթին բախվելով, կանգ առան: Շնիկը մի մայթից մյուսը կավիճով երկու զուգահեռ գծեր քաշեց ու մեջտեղում գրեց «անցում»: Հետո վերցրեց պայուսակը, Այբբենարանը և վազելով անցավ մյուս մայթը: Նա այնքան շփոթված ու հուզված էր, այնքան էր ուշացել դպրոցից, որ մոռացավ նույնիսկ Փղին շնորհակալություն հայտնել:
7
Դասերից հետո Շնիկը, վզից կախած «Ա» տառը, եկավ հասավ խաչմերուկին ու շվարած կանգ առավ: «Հիմա ես ինչպես անցնեմ»,- մտածում էր նա, երբ դիմացի մայթին տեսավ Թավամազին:
– Այդ ի՞նչ շքանշան են քեզ տվել:
– Շքանշան չէ,- ասաց շնիկը, այսօրվա մեր դասն է՝ «Ա» տառը:
– Կտա՞ս ինձ, – հարցրեց Կատուն:
– Քո ինչի՞ն է պետք, – ասաց Շնիկը,- միևնույն է, դու «Ա» տառը չգիտես:
– Շատ պետքս է, – Կատուն ձեռքը թափ տվեց,- ավելի լավ է ոչ մի տառ էլ չիմանամ, քան քեզ պես ճզմվեմ մեքենաների տակ:
– Ես ե՞րբ եմ ճզմվել,- զարմացավ Շնիկը:- Կճզմվես,- չարախնդաց Կատուն:
– Այ, հենց հիմա էլ եթե փորձես խաչմերուկն անցնել, կընկնես մեքենաների անիվների տակ: Իսկ ես կապրեմ ինձ համար ու կխաղամ, ինչքան սիրտս ուզի:
Շնիկը վախեցավ ու սկսեց լաց լինել: Հենց այդ ժամանակ էլ փողոցի ծայրին երևաց Փիղն իր հեծանիվով:
– Լաց մի լինիր, Քոթոթ, – ասաց նա: – Ես հիմա քեզ կօգնեմ:
Կնճիթով այս մեքենայի ճանապարհը փակելով, մյուսինը բացելով, Փիղը սկսեց կարգավորել երթևեկությունը: Շնիկը անցավ Փողոցն ու թեթևացած շունչ քաշեց:
–  Շնորհակալություն, Փիղ:
Սակայն հենց այդ նույն պահին մայթին հայտնվեցին Թութակը, Խլուրդը, Աքլորը, բոլորի ձեռքերին էլ՝ պայուսակ ու վզներից կախ «Ա» տառը:
– Բա մե՞նք, Փիղ, – ձայն տվեց Աքլորը:
– Բա մե՞նք, Փիղ, բա մե՞նք Փիղ,- վրա-վրա կրկնեց Թութակը:
Խլուրդը բռնել Էր Թութակի ձեռքը և իր կիսակույր աչքերով այս ու այն կողմն Էր նայում:
– Ինչպես անենք,- կնճիթով գլուխը քորեց Փիղը, – ախր ես ուշանում եմ: Ես այդքան ժամանակ չունեմ…
– Ես կկարգավորեմ, Փիղ,- ասաց Շնիկը, ցուցափայտը պայուսակի հանելով, –  միայն թե այս կոճղը տար դիր խաչմերուկի կենտրոնում ու ինձ Էլ՝ դրա վրա:
Փիղը վերցրեց մայթին ընկած կոճղը, տարավ դրեց խաչմերուկի կենտրոնում ու Շնիկին Էլ՝ դրա վրա:
– Ուշադրություն,- Շնիկը փայտը բարձրացրեց գլխից վեր,- այս կողմից եկողները կանգնեն, սրանք անցնեն,- և փայտը Փղի կնճիթի պես մեկնեց աջ, մեկնեց ձախ: Բոլոր մեքենաները ենթարկվում Էին փայտիկին:
6
Փիղը, տեսնելով որ ամեն ինչ կարգին Է, ցտեսություն ասաց ու գնաց: Աքլորը, Թութակը և Թութակի ձեռքից բռնած Խլուրդը անցան փողոցը: Շնիկը ուրախ գլխով արեց, բայց… այ քեզ փորձանք, հենց կոճղից իջնում Էր, մեքենաները նորից իրար Էին խառնվում, ու խեղճը ոչ մի կերպ չէր կարողանում հասնել մայթին:
Կատուն, որ մինչ այդ չգիտես ուր էր չքվել, նորից հայտնվեց ու սկսեց չարախնդալ:
– Այ թե թակարդն ես ընկել, հա,- ասաց,- այ թե բանտարկվել ես: Քո ինչի՞ն էր պետք կոճղին բարձրանալը ու ցնդած Թութակին, հիմար Աքլորին ու կիսակույր Խլուրդին օգնելը: Եվ ընդհանրապես՝ դու ինչո՞ւ ես ամեն տեղ քիթդ խոթում:
– Դու հիմար ես, թավամազ,- ասաց Շնիկը,- եթե դպրոց գնայիր, քեզ կսովորեցնեին, որ բոլորս պարտավոր ենք իրար օգնել:
– Ես գնամ Փղին կանչեմ,- ասաց Աքլորը՝ Փղի ետևից վազելով:
Բայց Փիղը տանը չէր: Նա գնացքով մեկնել էր Կապիկի ծնունդին:
– Հիմա ի՞նչ անենք,- ասաց Խլուրդը:
– Ի՞նչ անենք, ի՞նչ անենք, ի՞նչ անենք,- կրկնեց Թութակը:
– Ոչինչ,- ասաց Կատուն, – թող Շնիկը այդպես էլ ցցված մնա:
Իսկ Շնիկը կոճղին կանգնած մտածում էր: Մտածեց, մտածեց ու ելքը գտավ:
– Այստեղ բերեք այդ լապտերիկը, – ասաց նա, – փայտիկով խաչմերուկի անցուդարձը կարգավորելով:
Աքլորն ու Թութակը վերցրեցին ցածրիկ սյան վրա դրված երեք գնդերով լապտերը և հասցրին նրան:
Շնիկը Թութակի մեջքից երեք փետուր փոկեց. կարմիր, դեղին, կանաչ: Վերևի լապտերը ներկեց կարմիր, մեջտեղինը՝ դեղին, ներքևինը՝ կանաչ: Հետո փայտիկը բարձրացրեց՝ ուշադրություն. վառվեց դեղին լապտերիկը, դուք կանգնեք, ասաց աջ և ձախ կողմերից եկող մեքենաներին և նրանց դիմաց վառվեց կարմիր լապտերիկը: Դուք անցեք՝ ասաց առջևից եկողներին, և նրանց դիմաց կանաչ լապտերը վառվեց:
5
Մեքենաները աստիճանաբար վարժվեցին լույսերին և սկսեցին ենթարկվել նրանց:
Քիչ հետո Շնիկը, Աքլորը և Թութակը ձեռք-ձեռքի տված անցան լույսի սպասող մեքենաների առջևով ու հասան մայթ:
-Այ քեզ բան,- զարմացավ Կատուն:
– Սրանից հետո մենք բոլորս հեշտ ու հանգիստ կանցնենք փողոցը,- ասաց Շնիկը:
Հաջորդ օրը երեկոյան Թավամազը եկավ խաչմերուկ, մի քանի անգամ անցավ մյուս մայթն ու վերադարձավ: Իսկ քանի որ խաչմերուկն անցնելը այդքան հեշտ էր, նա իրենից անկախ սկսեց մտածել դպրոցի մասին: Կարծես թե այնքան էլ վատ բան չէ դպրոցը: Գրել-կարդալ են սովորեցնում. «Ա» տառը, «Բ» տառը: Երևի «Թ» տառն էլ սովորեցնեն՝ Թավամազ… Եվ այս փողոց անցնելն էլ ինչքան հեշտացել է: Գնա ու արի ինչքան կուզես, ոչ մի մեքենա էլ քեզ չի ճզմի:
«Վատն էլ այդ է, որ չի ճզմի, էլի»,- հանկարծ բարկացավ Թավամազը: Եթե այդքան հեշտ չլիներ, Շնիկը կվախենար, դպրոց չէր գնա, ու առաջվա պես առավոտից երեկո կխաղային միասին: Հիմա ինքը ստիպված է ամբողջ օրը մենակ խաղալ: Եվ այդ ամենի մեղավորը այս անիծյալ լամպն է. այնպես էլ կանոնավոր ու լավ է վառվում՝ կարմիր, դեղին, կանաչ:
Չկոտրի՞ այս լամպը: Չէ, ավելի լավ է՝ գողանա, պահի: Այն ժամանակ տեսնենք Քոթոթը (տես է, դպրոցում նոր անուն է ստացել՝ Քոթոթ) ինչպե՞ս պետք է դպրոց գնա: Իսկ երբ այլևս դպրոց չգնա, ինքը կգա կխնդրի, որ միասին խաղան:
– Ուռա՜,- գոչեց մայթին սպասող Խլուրդը:
– Ուռա,- ձայնակցեցին Աքլորը, Թութակն ու Շնիկը:
Լավ է: Ոչ ոք էլ չկա:
Թավամազը մոտեցավ, իջեցրեց լապտերը ու փախցրեց: Մեքենաների ընթացքը խառնվեց իրար: Վարորդները բարկացած հայհոյեցին փախչող կատվի ետևից: Ու մինչև այսօր էլ հենց որ մի կատու անցնում է փողոցը, վարորդներին թվում է, թե նա դարձյալ լուսացույցն է գողանում, և հիմա ուր որ է՝ նորից վթար կլինի, դրա համար էլ բարկացած հայհոյում են:
Դե, եթե լուսացույցը չկա, ուրեմն խաչմերուկը նույն անկարգ ու անկանոն խաչմերուկն է, ինչպիսին որ մեր պատմության սկզբում էր: Դրա համար էլ, երբ մյուս օրն առավոտյան, ձեռք-ձեռքի տված, Խլուրդն ու Թութակը եկան-հասան մայթին, շվարած կանգ առան:
Ճիշտն ասած՝ խլուրդը վատ էր տեսնում, դրա համար էլ սկզբում չէր կարողանում գլխի ընկնել, թե ինչու են այդքան երկար կանգնել ու սպասում:
4
– Կանաչ լույսը դեռ չկա՞,- հարցրեց նա:
– Կանաչ լույսը չկա, կանաչ լույսը չկա, կանաչ լույսը չկա,- անհանգստացած ասաց Թութակը:
– Ինչո՞ւ ես այդքան կրկնում, հո խուլ չեմ, – նեղացավ Խլուրդը,- դպրոցում քեզ այդքան սովորեցնում են ինքնուրույն մտքեր ասել, իսկ դու լսածդ խոսքը տասն անգամ կրկնում ես:
– Կանաչ լույսը չկա, – ճիգով փորձեց ինքնուրույն միտք արտահայտել Թութակը,- կարմիր լույսը չկա, դեղին լույսը չկա, ոչինչ չկա:
– Ապրես,- ասաց խլուրդը:
– Բայց սպասի՛ր, ինչպե՞ս թե չկան: Լուսացույցը չի՞ աշխատում, ի՞նչ է:
– Չի աշխատում: Լուսացույցը չկա:Այդ ժամանակ հայտնվեց Աքլորը:
– Լուսացույցն ո՞ւր է, – հարցրեց:
Եկավ Շնիկը:
–  Լուսացույցը որտե՞ղ է, – զարմացավ:
– Հիմա մենք ի՞նչ պետք է անենք,- անհանգստացավ Խլուրդը,- ախր դասից ուշանում ենք:
– Ես մի բան եմ մտածում, – ասաց Շնիկը, – բայց հաստատ չգիտեմ:
– Ի՞նչ, – հարցրեցին մյուսները:
– Ես մտածում եմ… Մտածում եմ, որ լուսացույցը մեկն ու մեկը գողացել է:
– Պարզ է, որ մեկնումեկը գողացել է, – ասացին մյուսները:
– Ես մի ուրիշ բան էլ եմ մտածում, – ասաց Շնիկը, – մտածում եմ՝ Թավամազն է գողացել: Սպասեք, գնամ, նայեմ նրա աչքերի մեջ, հենց որ նա սուտ խոսի, իսկույն կիմանամ:
Շնիկը գնաց, վերադարձավ ու ասաց, որ հաստատ Թավամազն է գողացել:
– Նա ինքն ասաց, – հարցրեցին մյուսները:
– Ինքը որտե՞ղ է որ, – ասաց Շնիկը:
– Նա տանը չի, փախել է…
– Հարկավոր է բռնել ու մի լավ պատժել, – բարկացավ խլուրդը:
– Որտե՞ղ փնտրենք նրան,- մեջ ընկավ Աքլորը:
– Թութակը թռիչքի պարապմունքների է գնում, – ասաց Խլուրդը,- թող Թութակը թռչի, գնա գտնի, գա մեզ տեղն ասի:
– Ճիշտ է, — համաձայնեցին մյուսները:
– Ճիշտ է, – ասաց Թութակը:
– Ես թռչեմ, գտնեմ Թավամազին, գամ տեղն ասեմ:
Նա շարժեց թևերը, մի փոքր օդ բարձրացավ, հետո ընկավ, նորից թափ առավ, վազեց, թևերը թափահարեց և այս անգամ սավառնելով վեր բարձրացավ:
– Ուռա՜, — գոռացին մյուսները:Թութակը գնաց, պտտվեց ու ետ եկավ:
– Թութակը եկավ, Թութակը եկավ, – ուրախացած ասաց Աքլորը:
Թութակը ծանր հևալով իջավ մայթին:
– Գտա՞ր, – հարցրեց Խլուրդը:- Տեսա՞ր, – հարցրեց Աքլորը:
– Թավամա՞զն էր գողացել,- հարցրեց Շնիկը:
– Թավամազն էր գողացել, – շունչը տեղը բերելով՝ ասաց Թութակը,- Թավամազն էր գողացել…
– Մի կրկնիր, – սաստեց Խլուրդը: – Ինքնուրույն բառերով: Դպրոցում քեզ այդքան…
– Ինքնուրույն…, – Թութակը ժողովեց մտքերը: – Թավամազը գողացել է լուսացույցը: Թավամազը գնացել է այն կողմ: Թավամազը լուսացույցով խաղ է անում:
– Ես այդպես էլ կարծում էի, – որ նա գետակի կողմը գնացած կլինի,- ասաց Շնիկը:
– Գնացինք,- ասացին մյուսները:
– Թութա՛կ, ճանապարհը ցույց տուր:
Այդ ժամանակ Փիղն էլ եկավ, և այդ պատմությունն իմանալով՝ միացավ մյուսներին: Նրանք թող գնան, մենք տեսնենք, թե Թավամազն այդ պահին ինչ էր անում:
Թավամազը լուսացույցը բերել, դրել էր դաշտում, գետակից քիչ այն կողմ և լուրջ ու կարևոր տեսքով նայում էր նրան: Իսկ լուսացույցը կարծես խաչմերուկում լիներ՝ հերթով վառում էր լույսերը՝ կարմիր, դեղին, կանաչ:
– Դե լավ, – սկսում ենք, – ասաց Կատուն: – Ուրեմն այսպես՝  կարմիր լույս՝ Թավամազ կանգնիր ու սպասիր, թե չէ այն ծաղիկները (ախր դրանք մեքենաներ են, տրոլեյբուսներ, ավտոբուսներ) քեզ կճզմեն իրենց անիվնների տակ: Իսկ երբ ճզմեն, էլ վերջ, մնաս բարով և խաղ, և դպրոց (իբր թե դպոց էլ եմ գնում): Ախր այսօր մեզ դպրոցում «Թ» տառն են սովորեցրել՝ Թավամազ, Թաթ…Դեղին լույս՝ Թավամազ, ուշադրություն:
Կանաչ լույս՝ արագ անցիր, Թավամազ, ախր դպրոցից ուշանում ես:
Դպրոցում այնքան լավ է, քեզ երգել էլ կսովորեցնեն:
Կատուն վազեց մի քանի մետր, իբր թե հասավ դիմացի մայթին ու սկսեց երգել.
Ինձ պետք չէ դպրոց,
Պետք չէ ինձ ուսում,
Ես անում եմ այն,
Ինչ ինքս եմ ուզում:
Իմ ինչի՞ն են պետք,
Տառը «Ա» կամ «Կ»-ը,
Երբ այս քան լավն են
Ամպն ու գետակը…
Հետո լուսացույցի գնդիկները իրարից անջատելով, շարեց կողք-կողքի  ու սկսեց ոտքով հարվածել մերթ կարմիր գնդիկին, մերթ՝ դեղին, մերթ՝ կանաչ:
– Տեսնո՞ւմ ես, ինչ լավ է գունավոր ֆուտբոլը, – ասաց: – Կարմիրը՝ գոլ, դեղինը՝ ձողափայտին, կանաչ աուտ:
3
– Է՜հ, սրանից էլ ձանձրացա,- ասաց, գնդիկները նորից շարելով իրար վրա: – Ավելի լավ է՝ քեզ տանեմ, սուզեմ գետակի մեջ, որ ձկներին ճանապարհ ցույց տաս, որպեսզի փոքրիկ ձկնիկները չընկնեն մեծ ձկների տակ ու ճզմվեն:
Թավամազը լուսացույցը գրկեց ու գնաց դեպի գետակը: Նա դեռ նոր էր թեքվել սարի ետևը, երբ վազեվազ հասան Շնիկը, Խլուրդը, Աքլորը և Փիղը: Հետևից էլ՝ Թութակը: Նա հոգնել էր թռչելուց և հիմա ոտքով էր գալիս:
– Օ՜ֆ, հոգնեցի, – ասաց խլուրդը, – այդ անպիտանը կարծես գետնի տակ է անցել:
– Բա ո՞ւր է Թավամազը, — Թութակին դարձավ Փիղը:
–  Իսկապես ուր է, – հարցրեց Աքլորը:
– Այստեղ էր, – ասաց Թութակը:
– Նա քիչ առաջ այստեղ է եղել, — ասաց Շնիկը, — ես հոտը զգում եմ:
– Թութակ, օդ բարձրացիր, տես ուր է, — ասաց խլուրդը:
Թութակը թռավ, մի պտույտ կատարեց օդում և իսկույն էլ ցած իջավ:
–  Նա գալիս է, նա գալիս է, – ասաց, – այստեղ է գալիս:
– Ճիշտ է, այստեղ է գալիս, – ասաց Շնիկը, – թաքնվեք:
Բոլորը թաքնվեցին: Եվ լավ արեցին, որ այդքան արագ թաքնվեցին, որովհետև մի վայրկյան էլ չէր անցել, երբ Թավամազը արդեն կանգնել էր այն տեղում, ուր քիչ առաջ նրանք էին, և հանդիմանում էր լուսացույցին:
– Դե, տեսա՞ր, թե ինչ արեցիր: Տեսա՞ր, թե ինչ հիմարն ես դու:
Կարմիր լույս՝ բոլոր ձկները ետ են փախչում:
Դեղին լույս՝ բոլոր ձկները վախեցած ետ են փախչում:
Կանաչ լույս՝ բոլոր ձկները լեղապատառ ետ են փախչում:
Ի՞նչ է, քեզ դո՞ւր է գալիս: Այ, հիմա ես քեզ կբարձրացնեմ, այն ժայռից կգցեմ, փշուր-փշուր կլինես ու կիմանաս, թե ինչ է նշանակում խեղճ միամիտ ձկներին վախեցնելը:
Թավամազը մոտեցավ ժայռին, ցանկանում էր բարձրանալ, երբ հանկարծ ժայռի ետևում թաքնված Փիղը կնճիթը երկարեց ու խլեց լուսացույցը: Բոլորը թաքստոցներից դուրս եկան ու վրան պրծան:
– Վա՜յ, մայրիկ,- վախեցած ճչաց Կատուն:
Այս կողմ վազեց, այն կողմ վազեց և հետո հանկարծ Փղի ոտքերի արանքով պուկ՝ փախավ:
– Մենք դեռ քո հախից կգանք,- ասացին Շնիկը, Փիղը, Խլուրդը, Աքլորն ու Թութակը:
Հետո մոտեցան լուսացույցին, շոյեցին և ասացին.
–  Ինչ լավ է, որ չհասցրեց քեզ փշրել: Հիմա խաչմերուկներում նորից կարգ ու կանոն կլինի:
2
Եվ իսկապես, հենց մյուս առավոտյան խաչմերուկում արդեն կարգ ու կանոնն էր տիրում:
Եվ որպեսզի Կատուն նորից լուսացույցը չգողանա, այն կախել էին մի բարձր սյունից: Ճիշտն ասած, Թավամազի մտքովն էլ չէր անցնում լուսացույցը նորից գողանալ: Ընդհակառակը, նա զգացել էր իր սխալը, զղջացել էր, ինքն էլ ուզում էր դպրոց գնալ, բայց ամաչում էր:
– Դե լավ, – ասաց Շնիկը, – եթե զղջացել ես, արի: Կարծում եմ’ մյուս­ներն էլ քեզ կներեն:
Եվ մինչ Թավամազն ու Շնիկը խաչմերուկ կհասնեին, այնտեղ մի հե­տաքրքիր դեպք կատարվեց: Թութակը, որը թռչել էր սովորել, շտապելուց, թե նրանից, որ թռիչքը նրան արդեն հաճույք էր պատճառում, խաչմերուկին հասնելուն պես թողեց խեղճ Խլուրդի ձեռքը և թռավ անցավ փողոցը: Խլուրդը շվարած կանգ առավ: Ախր նա լավ չէր տեսնում և լուսացույցի գույները չէր կարողանում տարբերել: Մի քանի անգամ փորձ արեց անցնել փողոցը, և միշտ էլ անհաջող, որովհետև այդ պահերին հակառակի պես դիմացը միշտ կարմիր լույս էր լի­նում:
Նա հուսահատությունից չգիտեր ինչ անել, երբ հանկարծ գլխում մի միտք փայլատակեց. «Եթե Թութակը վերևով անցավ խաչմերուկը, ինչու ինքն էլ ներքևով՝ գետնի տակով չանցնի»: Ասելն ու անելը մեկ եղավ: Մայթից, հենց իր կանգնած տեղից սկսեց փո­րել, և փորել-փորելով գնաց հասավ մյուս մայթը: Դուրս եկավ, նայեց շուրջը, տեսավ, որ խաչմերուկը ետևում է մնացել և ուրախությունից ծափ զարկեց: Հետո վազեց, մտավ փորած անցքը և ետ եկավ: Անցքից դուրս գալուց, ճիշտն ասած, քիչ էր մնում ընկներ Շնիկի ոտ­քերի տակ. Շնիկը՝ Թավամազի ձեռքից բռնած, կանաչ լույսին էր սպասում:
– Դու ես, խլուրդ, – վեր թռավ Շնիկը, – այս որտեղի՞ց հայտնվեցիր:
– Արի ցույց տամ, – ուրախությունից քիչ էր մնում խլուրդի սիրտը ճաքեր, – տես, թե ինչ անցք եմ փորել…
Խլուրդը բռնեց Շնիկի ձեռքը, Շնիկը՝ Կատվի, և նրանք միասին մտան փորած անցքի մեջ ու դուրս եկան մյուս մայթը:
– Վատ չէ,- ասաց Շնիկը,- միան թե մութ է:
1
– Իսկ ես լուսատտիկներ ունեմ,- ասաց Թավամազը, – դաշտում եմ հավաքել… Նա գրպանից հանեց լուսատտիկները, շաղ տվեց անցումի պատերին ու առաստաղին, և լույս եղավ:
Հետո եկավ Աքլորը, անցումը տեսավ և մյուսների հետ սկսեց ուրախանալ: Հետո թռավ-եկավ Թութակը: Նա Խլուրդի համար էր անհանգստաց և երբ տեսավ, թե Խլուրդն ինչ գետնուղի է փորել, ուրախությունից համբուրեց նրան: Խլուրդը խոստացավ աշխարհի բոլոր խաչմերուկներում գետնուղի- անցումներ փորել: Նա, իհարկե, իր խոսքը կկատարի: Նա հիմա էլ ամեն գիշ փորում է: Բայց քանի որ խաչմերուկները շատ-շատ են և Խլուրդը դեռ հասցրել բոլոր տեղերում անցումներ փորել, դրա համար էլ բոլորս միասին հիշենք.
Կարմիր լույս՝ կանգ առ,
Դեղին լույս՝ ուշադրություն,
Կանաչ լույս՝ անցիր…
Չեք մոռանա, չէ՞: Ապրեք: Դե ցտեսություն…

Դատավոր աղվեսը

(վրացական հեքիաթ)
datavor aghves
Կար չկար մի կապիկ կար, անդադար, ինչպես բոլոր կապիկները։ Նա իր քիթը միշտ մտցնում էր իրեն չվերաբերող գործերի մեջ։
Մի անգամ կապիկը քարերի կույտ նկատեց ու հետաքրքրասիրությունը սկսեց անհանգստացնել նրան։ «Պետք է տեսնել, թե ինչ է այնտեղ թաքնված»։ Կապիկը սկսեց քարերը մի կողմ դնել։ Մի անցք բացվեց։ Անդադարը իր թաթը մտցրեց բացված անցքի մեջ, տեսնելու, թե ինչ կգտնի այնտեղ։ Իսկ անցքից դուրս սողաց մի հսկա օձ։
Դուրս գալով իր մութ խցից, օձը ֆշշացրեց ու պատրաստվեց նետվել կապկի վրա։
«Հիմարի գլուխ,- ինքն իրեն մռթմռաց կապիկը,- ինչի՞ համար մտար անցքի մեջ։ Քեզ թվում էր յուղի կճուճ պիտի գտնեի՞ր»։
-Խղճա ինձ, մեծն վիշապ,- սկսեց խնդրել օձին կապիկը։- Թե իմանայի, որ սա քո տիրույթն է, երբեք չէի էլ փորձի խախտել քո հանգիստը։
Բայց ո՞ր մի օձը կխղճար։
-Դու արդարացում չունես,- ֆշշաց նա։- Դու ինձ արթնացրեցիր և միայն քո մահով կքավես քո մեղքը։
Հենց այդ պահին նրանց մոտով անցնում էր աղվեսը։ Կապիկը լսել էր աղվեսների խորամանկության մասին և կանգնեցրեց նրան։
-Թող իմաստուն աղվեսը լուծի մեր վեճը։
-Լավ, խոսիր, աղվես, տեսնեմ դու ի՞նչ կասես,- համաձայնեց օձը։
-Ականատեսներ չկան, իսկ ես ինքս ոչինչ չեմ տեսել։ Ինչպե՞ս արդարացի դատեմ ձեզ,- ասեց աղվեսը։- Ցույց տվեք այն ամենը, ինչ եղել է։ Դու, օձ, նորից հետ սողա դեպի քո խուցը, իսկ դու, կապիկ, քարերը նորից կույտ դարձրու։
Օձին դուր եկավ խելացի դատավորը։
-Ես իմ խցում նստած էի ահա այսպես,- ասեց օձը։ Նա գլուխը մտցրեց անցքի մեջ ու դանդաղ անհետացավ։
-Հիմա քո հերթն է, մի հապաղի,- շշնջաց աղվեսը կապիկին՝ խորամանկ աչքով անելով։
Կապիկն արագ-արագ անցքը ծածկեց քարերով։
Աղվեսն ասեց.
-Լսիր իմ դատը, անշնորհակալ օձ։ Դու բարկացել ես նրա համար, որ քեզ ազատություն են տվել։ Այնպես որ, հիմա նստիր քո մութ խցում ու քնիր ինչքան կկամենաս։ Իսկ հիմար կապիկն այլևս չի խանգարի քո քունը։
Այդ օրվանից կապիկը դադարեց մտնել իրեն չվերաբերող գործերի մեջ։

Զին, Եզը, Աքլորը, Կատուն և Խեցգետինը

Լեհական ժողովրդական հեքիաթ
Թարգմանությունը Ռաիսա Ղարագյոզյանի
Մի գյուղացի եզն ու ձին արորին լծած վար էր անում։ Եզը դանդաղ էր առաջ գնում, իսկ ձին այնպես աշխույժ էր վար անում՝ քիչ էր մնում լծից պոկվի։20160317_090952Երկուսի համար էլ արորին միասին լծվելը դժվար էր ու անհարմար։ Եվ ձին եզանն ասաց.– Մեր տերը մեզ հա չարչարում է, մեկիս «նո՜» է ասում, մյուսիս՝ «հո՜», դրանից շատ օգուտ չկա։ Ավելի լավ չի՞ փախչենք-հեռանանք. մի տեղ կաշխատենք, գլուխներս կպահենք։ Սրանից վատ օրի չենք լինի։
Եվ ձին ու եզն այնպես հեռացան, որ տերը չնկատեց։
Գնացին, գնացին, և հարևանի փուփուլավոր աքլորը, նրանց տեսնելով, կպավ, թե.
– էս ո՞ւր եք գնում։
– Գնում ենք՝ ուր աչքներս կտրի. է՛լ մեր տիրոջ մոտ մնալ չենք ուզում։ Հերիք չի, որ վատ Է կերակրում, օրնիբուն էլ չարչարում է, – պատասխանեցին փախստականները։
– Ի՞նչ կլինի, ինձ Էլ տարեք ձեզ հետ, – խնդրեց աքլորը։
– Քեզ ի՞նչ է եղել, – ասացին եզն ու ձին, – տիրուհիդ քեզ ցորեն է տալիս, տեղդ տաք, ապահով։ Հետո էլ՝ ուժդ կպատի՞ մեզ հետ ճամփա գնալ։
– Ինձ ի՞նչ է եղել, – պատասխանեց աքլորը։ – Դե, լավ ականջ դրեք։ Ես պարտավոր եմ ամեն առավոտ բոլորին արթնացնել։ Թե ժամանակին եմ ծուղրուղու կանչում՝ մշակն է չարանում վրաս, իբր՝ շուտ եմ արթնացնում, ախր, ամբողջ օրը բանելու Է, պատահում էլ է՝ քար է շպրտում վրաս։ Իսկ երբ ուշ եմ կանչում՝ տերս է կռվում տանտիրուհուս հետ, թե՝ ինչո՞ւ առավոտ կանուխ կերակուր չի պատրաստել։ Տանտիրուհիս էլ, կրակխառնիչն առած, ետևիցս է ընկնում։ Չգիտես՝ ում սրտով գնաս։ Ավելի լավ է՝ թողնեմ-գնամ։ Իսկ դուք իմ փոքրությունից մի’ վախեցեք, որտեղ պետք լինի, թևերս ինձ կօգնեն։
– Դե լա՛վ, գնացինք – համաձայնեցին եզն ու ձին, և երեքով շարունակեցին ճանապարհը։
Ճանապարհին աքլորը ծուղրուղու էր կանչում, մերթ ընդ մերթ թռչում, և բոլորն ուրախ էին։
Այդպես գնացին, գնացին, մեկ էլ, չգիտես որտեղից, լույս ընկավ մի կատու և մլավեց.
– Միաո՜ւ… Միաո՜ւ… Ովքե՞ր եք։ Ո՞ւր եք գնում։
Փախստականները կատվին ամեն ինչ պատմեցին։
Կատուն ասաց.
– Է՜հ բախտակիցներ, ես էլ եմ գալիս ձեզ հետ։
– Քեզ ի՞նչ է եղել։ Ինչո՞վ է տեղդ վատ։ Տանտիրուհուդ պահարանում մուկ ես բռնում՝ սրտիդ ուզածով կաթ խմում, քեզ համար պառկում ես՝ աղոթք մռմռում։ էդ չի՞ քո արած գործը։
– Երանի չէ՞ր՝ ձեր ասածը լիներ – ծոր տվեց կատուն։ – Դա ձեզ միայն թվում է։ Կատվի գործը ձերից բոլորովին էլ թեթև չի։ Մարագում և տանը լիքը մկներ են, իսկ երբ առնետներ են լինում, ինչ ուզում ես արա՝ գործիդ վերջը չի երևում։ Սովից փորդ վեց-վեց է անում իսկ տանտիրուհին կաթ չի տալիս, չարանում է վրադ, թե՝ ծույլ կատու ես։ Մկները զզվեցնում են, իսկ առնետների հետ, կենաց չէ՝ մահու կռիվ ես տալիս։ Դե, սոված փորով մեծ կռիվ չես տա։ Չէ՛, թող ինձ էշի տեղ չդնեն։ Ավելի լավ է, ձի քույրիկ, նստեմ վրադ և, «նո-ո՜»՝ գնամ աշխարհը պտույտ տամ։ Կեցցե՜ ազատությունը։ Նույնիսկ կատուն առանց ազատության չի դիմանա։
Բոլոր կենդանիները ծիծաղեցին, իսկ կատուն ցատկեց ձիու վրա և, երեքը չորս դառած, փախստականները շարունակեցին իրենց ճանապարհը։
Գնացին, գնացին, շուտով տեսան մի փոքրիկ բան է իրենց ետևից սողալով գալիս։
– Կացե՜ք, ազատության ընկերներ, ես էլ եմ գալի՜ս…
Փախստականներն ուշադիր նայեցին և տեսան, որ մի խեցգետին է։ Ծիծաղեցին։
– Էդ ո՞ւր ես գալիս։ Քո ազատությունն ո՞վ է խլում։ Գետի ջրում լող տուր, արևի տակ տաքացիր, թե շոգ է՝ մտիր խորքերը…
– Դուք ոչինչ չեք հասկանում, բարեկամներս – պատասխանեց խեցգետինը։ – Քանի ջահել էի, ձեր ասածի պես՝ նստում էի բնումս, և ինձ նեղություն տվող չկար։ Հիմա ջահելները գրավել են ծերերի բները, իսկ մենք մի կերպ գլուխ ենք պահում գետի տիղմերի մեջ։ Միշտ վախը ներսումդ՝ սպասում ես, թե ուր որ է՝ կբռնեն, կտանեն, կեփեն։ Իմացեք, որ խեղճ խեցգետինն էլ իր հոգսն ու ցավն ունի։ Դրա համար էլ, որ էսօր կամ՝ էգուց չկամ, ավելի լավ չի՞ գամ ձեզ հետ։
Ապա խեցգետինը չանչերով կառչեց եզան պոչից, և հինգ ընկերները հաշտ ու համերաշխ շարունակեցին իրենց ճանապարհը։ Ձին ու եզն արածում Էին հանդիպած մարգա¬գետիններում, խեցգետինը ջուր էր գտնում իր և բոլորի համար, կատուն թռչուններ էր որսում և ընկերներին զվարճացնում իր կատակներով, աքլորը ցորենի հատիկներ էր հավաքում և պահակություն անում։ Այդպես ազատ ու համերաշխ ապրում էին։
Բայց մի անգամ կենդանիներն ընկան հորդ անձրևի տակ։ Ամենուրեք լպրծուն ցեխ էր։ Խեցգետինը լավ էր զգում վատ եղանակին, բայց մյուսները գլուխները կորցրել էին. անձրևից պաշտպանվելու տեղ էին փնտրում, որ գոնե ծածկի տակ գիշերեն։ Շատ ման եկան, վերջապես անտառում մի խարխուլ խրճիթ տեսան։ Դու մի ասի՝ այդ խրճիթում երկու սատանա էին ապրում, մեկը՝ ջահել, մյուսը՝ ծեր։ Փախստականների բախտը բերել էր, որ սատանաները տանը չէին, գնացել էին վհուկների հետ զվարճանալու, իսկ խրճիթի դուռը կրնկի վրա բաց էր։
Երբ կենդանիները ներս մտան, ձին ասաց.
– Ես կմնամ հաշտում, էնտեղ օդը լավ է։
Եզն ասաց.
– Ես սիրում եմ, երբ տեղս տաք է։ Կնստեմ ներսում։
Աքլորն ավելացրեց.
– Ես երդիկի տակի գերանից լավ տեղ չգիտեմ։
Կատուն ցատկեց վառարանի վրա, իսկ խեցգետինը սուզվեց թեյամանի ջրի մեջ։
Այդպես ամեն մեկն իրեն հարմար տեղ գտավ։
Լուսումութին սատանաները վերադարձան զվարճատեղից։ Ծեր սատանան հարբած՝ իրեն գցեց հաշտ, մթության մեջ տեսավ ձիուն ու գոռաց.
– Ո՞վ կա էստեղ։
– Մի պան, որ ծխախոտի տուփ ունի, – պատասխանեց ձին և սատանային այնպես «հյուրասիրեց», որ սմբակի հարվածից սրա քթից արյուն ցայտեց։
Սատանան իրեն գցեց խրճիթ, տեսավ եզանն ու նորից գոռաց.
– Էստե՞ղ ով կա։
– Մի գյուղացի՝ եղանով, – պատասխանեց եզը և սատանային պոզերով գետնից պոկեց ու բաց թողեց։
Սատանան այդ բարձրությունից ընկավ գետին և, հարբածությունից չիմանալով՝ ինչն ինչոց է, գնաց դեպի վառարանը, որ փչելով կրակը բորբոքի։ Այդ պահին կատուն վերևից ցատկեց նրա վրա։ Սատանան մի կողմ թռավ ու վախեցած գոռաց.
– Ո՞վ է։
– Ես դարբինն եմ՝ իմ փուքսով, – պատասխանեց կատուն և սկսեց ֆշշացնել։ Սատանան փախավ ու դիպավ թեյամանին, որը շուռ եկավ, և խեցգետինը չանչերով կպավ սատանայի ոտքին։ Սատանան սարսափահար գոռաց.
– Սա՞ ով է։
– Ես դերձակն եմ՝ իմ մկրատով, – պատասխանեց խեցգետինը։
Սատանան ձեռքերով կախվեց առաստաղի գերանից, այստեղ էլ աքլորը կանչեց.
– Տուր թե կտաս… Տուր թե կտաս…
Սատանային թվաց, թե վերևում էլ բազում թշնամիներ կան, խրճիթից դուրս վազեց և, ոտքերում ինչքան ուժ կար, փախավ անտառ։ Ջահել սատանան էլ՝ նրա ետևից։
Իսկ հինգ փախստականները գրավեցին խրճիթը, իրենց ուզածով կարգի բերեցին և ապրեցին գոհ ու հանգիստ։

Օզի կախարդը

kazm_1ՀՈՂՄԸ

Դորոթին ապրում էր Կանզասի շոգ տափաստանում՝ մորաքրոջ՝ Էմի և նրա ամուսնու՝ Հենրիի ագարակում: Մորաքույրն ու ամուսինը օրնիբուն աշխատում էին: Երկուսի մաշկն էլ գորշ էր ու արևակեզ, ինչպես տափաստանի խարկած հողն ու խոտը: Ամուսինները դեպքից դեպք էին ժպտում և երբեք չէին ծիծաղում: Իսկ այ Դորոթին շատ ծիծաղկոտ երեխա էր. ամենից շատ նրան ծիծաղեցնում էր Տոտո շնիկը՝ մետաքսանման սև բրդով և սևորակ, ժպտուն աչքերով մի արարած: Դորոթին շատ էր կապված նրա հետ, և ամբողջ օրը միասին խաղում էին՝ աղջիկն ու շունը:
Այդ օրը փոթորիկ էր լինելու, փոթորիկ, որ պտտահողմ էր կոչվում, և Դորոթին, մորաքույրն ու ամուսինը շտապում էին մտնել հողմից պատսպարվելու համար նախատեսված նկուղը. այնտեղ ապահով էր:
Տոտոն շատ անհանգիստ էր, և երբ Դորոթին աստիճաններով նկուղ էր իջնում, շունը վայր թռավ նրա գրկից, որ թաքնվի: Աղջիկը վազեց շան հետևից:
– Դո՛րոթի, – բղավեց մորաքույր էմը՝ նկուղի դռնակը բաց պահելով, – արագ ե՛կ այստեղ:
Դորոթին գրկեց Տոտոյին ու փորձեց մտնել նկուղ, բայց հանկարծ ամբողջ տունն սկսեց դողալ ու ցնցվել, և նա վայր ընկավ: Հետո զարմանալի բան կատարվեց, թվաց՝ տունը օդ բարձրացավ ու սկսեց պտտվել: Դորոթին իրեն չկորցրեց և շանը կրծքին ամուր սեղմելով՝ փակեց աչքերը: Քիչ հետո, չնայած քամու սուլոցին ու տան պտտվելուն, նա քուն մտավ:
1_1

ՄԱՆՉԿԻՆՆԵՐԸ

Ուժեղ ցնցումից Դորոթին արթնացավ: Երբ պատուհանից դուրս նայեց, աչքերին հազիվ հավատաց: Պատուհանից դուրս Կանզասը չէր: Փոթորկից հետո տունը վայրէջք էր կատարել կանաչ, ծաղկաշատ ու մրգատու ծառերով հարուստ մի հրաշալի վայրում: Չորս մարդուկներ գալիս էին իր կողմը:
– Մենք՝ մանչկիններս, ողջունում ենք քեզ մեր երկրում և երախտապարտ ենք, որ սպանեցիր մեր թշնամուն՝ Արևելքի չար վհուկին:
– Բայց ես ոչ ոքի չեմ սպանել, – զարմացավ Դորոթին:
– Դու՝ ոչ, բայց քո տնակն է սպանել, – ասաց ինչ-որ կին:
Եվ իսկապես, տնակն ինչ-որ մեկին տակն էր գցել, և այդ մեկի ոտքերը՝ հագին արծաթե մաշիկներ, տնակի տակից ցցվել էին:
– Ես Հյուսիսի բարի կախարդուհին եմ, – ասաց կինը, – Արևելքի չար վհուկն իմ ժողովրդին ստրկացրել էր, բայց դու եկար ու փրկեցիր մեզ:
– Որպես պարգև՝ դու կստանաս վհուկի արծաթե մաշիկները, – ասաց մանչկիններից մեկը, – ասում են՝ կախարդական են, թեև ոչ ոքի հայտնի չէ՝ ինչպես դրանցից օգտվել:
Բարի կախարդուհին բացատրեց Դորոթիին, որ նա Օզ երկրում է, և որ դեռ կենդանի է մնում մեկ այլ չար կախարդ՝ Արևմուտքի վհուկը:
– Եթե մնաս մեզ հետ, միանգամայն ապահով կլինես, – ասաց Բարի կախարդուհին:
Դորոթին հուզվեց ու լաց եղավ.
– Ես ձեզ շատ շնորհակալ եմ, բայց ուզում եմ տուն՝ Կանզաս վերադառնալ՝ մորաքրոջս և նրա ամուսնու մոտ, – ասաց նա՝ շնիկին ամուր գրկելով, – նրանք շատ կանհանգստանան ինձ համար:
– Գուցե Մեծն Օ՞զը օգնի քեզ, – ասաց Բարի կախարդուհին, – նա ամենահզորն է կախարդներից և ապրում է Զմրուխտե քաղաքում:
– Իսկ որտե՞ղ է Զմրուխտե քաղաքը, – հարցրեց Դորոթին:
– Այն հեռու է՝ մեր երկրի ուղիղ կենտրոնում: Դեղին աղյուսե ճանապարհը քեզ կհասցնի այնտեղ: Իսկ հիմա ե՛կ համբուրեմ քեզ, որ ապահով լինես ամեն փորձանքից:
2_1

ԴՈՐՈԹԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԽՐՏՎԻԼԱԿԻՆ

Երբ մանչկիններն ու Բարի կախարդուհին հեռացան, Դորոթին իր տնակը մտավ՝ սպասվող ճամփորդության համար մի քիչ ուտելիք վերցնելու: Նա նաև զգեստը փոխեց, հետո հագավ սպանված վհուկի արծաթե մաշիկները:
Դորոթին առանց դժվարության գտավ Դեղին աղյուսե ճանապարհը: Մանչկիններից շատերը տներից դուրս եկան՝ աղջկան ողջունելու: Բոլորը գիտեին, որ Դորոթին է իրենց փրկել Չար վհուկից: Մանչկիններից մեկը Դորոթիին հրավիրեց իր տուն՝ ընթրելու և հանգիստ գիշերելու:
Հաջորդ օրը, երբ Դորոթին ու Տոտոն քայլում էին Դեղին աղյուսե ճանապարհով, եգիպտացորենի դաշտի մեջտեղում մի հին խրտվիլակ տեսան: Դորոթիին հանկարծ թվաց՝ Խրտվիլակն իրեն աչքով է անում: Այո, այդպես էլ կար: Իսկ հետո այն նույնիսկ խոսեց.
– Բարի՛ օր, – ասաց, – խնդրում եմ՝ այս փայտը մեջքիցս հանես:
– Դու կարող ես խոսե՞լ, – զարմացած հարցրեց Դորոթին, ապա մոտեցավ ու Խրտվիլակին ազատեց փայտից, որին նա գամված էր:
– Շնորհակալ եմ, – ասաց Խրտվիլակը, – իսկ հիմա ասեք՝ ո՞վ եք ե ո՞ւր եք գնում:
Երբ Խրտվիլակն իմացավ, որ աղջիկն ու շունը ուղևորվում են Զմրուխտե քաղաք՝ Մեծն Օզի մոտ, խնդրեց, որ իրեն էլ տանեն:
– Գուցե Կախարդն ինձ խելք տա. գլուխս հարդ է լցրած: Դեմ չէի մի քիչ խելք ունենալուն, որ մարդիկ չասեն՝ հիմար եմ:
– Իհարկե, դու էլ արի մեզ հետ, – համաձայնեց Դորոթին, և երեքով շարունակեցին քայլել Դեղին աղյուսե ճանապարհով:
3_1

ԱՆՏԱՌԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Շուտով ճանապարհը դարձավ խորդուբորդ, աղյուսները տեղ-տեղ պոկվել էին, ու փոսեր էին գոյացել: Գյուղերը գնալով ավելի խղճուկ դարձան, տները՝ միայնակ, ծառերը՝ ավելի ցանցառ: Որքան առաջ էին շարժվում, այնքան շուրջն ավելի անհրապույր էր դառնում: Ճաշին Դորոթին Խրտվիլակին մի կտոր հաց առաջարկեց:
– Ո՛չ, շնորհակալ եմ, – հրաժարվեց Խրտվիլակը, – ես երբեք չեմ սովածանում, բացի այդ՝ բերանս իսկական չէ, այլ նկարված:
Խրտվիլակն ուզում էր ամեն բան իմանալ Դորոթիի մասին: Աղջիկը պատմեց նրան Կանզասի, մորաքրոջ ընտանիքի մասին, նաև այն մասին, թե ինչպես էր նրանց կարոտում, չնայած Կանզասում կյանքը տխուր էր ու ձանձրալի:
Խրտվիլակն էլ իր մասին պատմեց: Նրան մի գյուղացի էր սարքել ընդամենը մի քանի օր առաջ և կարծես այնքան էլ գոհ չէր մնացել արդյունքից:
– Սկզբում ագռավները վախենում էին ինձնից, – ասաց նա, – հետո մի ծեր ագռավ թառեց ուսիս ու երբ տեսավ, որ իրեն վնասելու միտք չունեմ, վեր թռավ և սկսեց ցորենը կտցել: Հետո թռան եկան ուրիշ ագռավներ: Հիմա հասկանո՞ւմ ես՝ ինչիս է պետք խելքը: Այսպես անխելք ես ոչ ոքի պետք չեմ:
Դորոթին խղճաց Խրտվիլակին: Գոնե Կախարդը կարողանար օգնել նրան:
Իրիկնադեմին մոտեցան մի մեծ ու մութ անտառի:
– Եթե ճանապարհն անտառ է տանում, ուրեմն նաև անտառից դուրս է բերում, – որոշեց Խրտվիլակը, և նրանք շարունակեցին քայլել: Շուտով տեսան մի փոքրիկ, դատարկ տուն: Այնքան հոգնած էին, որ որոշեցին ներս մտնել ու հանգստանալ: Դորոթին ու Տոտոն կուչ եկան մի տեղ և շուտով խոր քուն մտան:
4_1

ԹԻԹԵՂՅԱ ՓԱՅՏԱՀԱՏԸ

Հաջորդ օրը՝ նախաճաշելուց հետո, նորից ճանապարհ ընկան: Դեռ շատ չէին գնացել, երբ հանկարծ տնքոց լսեցին: Ծառերի արանքից երևաց կացինը ձեռքին մի մարդ՝ մարմինն ամբողջությամբ թիթեղից: Դորոթին ու Խրտվիլակը զարմանքից քար կտրեցին: Տոտոն սկսեց միալար հաչել:
– Մի ամբողջ տարի է՝ այս վիճակում եմ, բայց ոչ ոք ինձ չի լսում, – կերկերուն ձայնով տրտնջաց Թիթեղյա փայտահատը:
– Ինչպե՞ս Ձեզ օգնենք, – հարցրեց Դորոթին:
– Հոդերս ամբողջովին ժանգոտել են. անկարող եմ շարժվել, – պատասխանեց նա, – այնտեղ՝ խրճիթում, յուղաման կա:
Դորոթին շտապ բերեց յուղամանն ու մի լավ յուղեց Թիթեղյա փայտահատի ժանգոտած հոդերը, որ նա կրկին կարողանա շարժվել: Երբ փայտահատն իմացավ՝ մեր ճանապարհորդներն ուր են գնում, որոշեց ինքն էլ ընկերանալ նրանց:
– Կախարդին կխնդրեմ, որ ինձ սիրտ տա, – ասաց նա, – ժամանակին ինքն էլ իսկական մարդ էր և սիրահարվել էր մանչկիններից մեկին: Աղջկա մայրը դեմ էր նրանց միությանն ու խնդրել էր Արևելքի չար վհուկին խեղճի մարմինը թիթեղ դարձնել ու սիրտը հանել:
– Երբ սիրում էի, աշխարհիս ամենաերջանիկ մարդն էի, – ասաց Թիթեղյա փայտահատը, – հենց նոր սիրտ ունենամ, կրկին երջանիկ կլինեմ:
– Դորոթին ու Խրտվիլակն ուրախ էին, որ Թիթեղյա մարդն իրենց հետ է գալու: Եվ նրանք չորսով քայլեցին դեպի Զմրուխտե քաղաքը։
5_1

ԵՐԿՉՈՏ ԱՌՅՈՒԾԸ

Ճանապարհը ծածկված էր չորացած ճյուղերով ու մեռած տերևներով: Քայլելը գնալով դժվարանում էր: Ժամանակ առ ժամանակ գազանների ձայներ էին լսվում: Աղջկա սիրտը վախից կծկվում էր, իսկ Տոտոն ամուր սեղմվում էր տիրուհուն:
Հանկարծ ծառերի հետևից սարսափելի մռնչոց լսվեց, և ճանապարհին երևաց մի հսկա առյուծ: Թաթի ուժեղ հարվածով նա մի կողմ նետեց Խրտվիլակին, ևս մեկ հարվածով գետին տապալեց Փայտահատին: Իսկ երբ Տոտոն, բարձր հաչելով, նետվեց առյուծի վրա, սա բերանը բացեց, որ կծի շանը:
– Չհամարձակվես շանս ձեռք տալ, – գոչեց Դորոթին՝ հարվածելով առյուծի մռութին, – ինչպես չես ամաչում, հարձակվում ես փոքրիկ շան վրա, իսկ ինքդ մեծամարմին վախկոտի մեկն ես:
Առյուծն ամոթից գլուխն իջեցրեց.
– Իրավացի ես, ես գիտեմ՝ երբ մռնչում եմ, բոլորը վախենում են, բայց ես ինքս եմ իմ մռնչոցից վախենում: Եթե մեկը սիրտ անի ինձ հետ կռվի բռնվել, իսկույն փախուստի կդիմեմ:
Պարզ էր, որ առյուծն իսկապես երկչոտ էր: Երբ իմացավ՝ մեր ճամփորդներն ուր են գնում, խնդրեց, որ իրեն էլ տանեն:
– Եթե Կախարդը կարող է Խրտվիլակին խելք տալ, Թիթեղյա մարդուն՝ սիրտ, գուցե ինձ էլ մի քիչ համարձակություն պարգևի:
– Արի՛ մեզ հետ, – ասաց Դորոթին, – եթե վայրի գազանները փորձեն մեզ մոտենալ, քո մռնչոցով կվախեցնես նրանց:
6_1

ՔԱԼԻԴԱՆ

Այդ գիշեր Դորոթին ու իր ընկերները մնացին անտառում: Աղջկա մոտ եղած ամբողջ հացը սպառվել էր. ընթրիքի համար ոչինչ չէր մնացել:
– Ես կարող եմ եղնիկ որսալ, և մենք համեղ միս կունենանք, – առաջարկեց առյուծը:
Փայտահատն արգելեց առյուծին որևէ կենդանու ձեռք տալ:
– Եթե տեսնեմ՝ ինչպես է անօգնական եղնիկը տանջվում, լաց կլինեմ, – ասաց նա, – իսկ արցունքներից ծնոտիս հոդերը նորից կժանգոտեն:
Այդ ժամանակ Խրտվիլակն անտառից ընկույզ ժողովեց, և բոլորը կուշտ ընթրեցին:
Հաջորդ օրը ճանապարհորդները հասան անտառի ամենախոր ու մթին մասին:
– Այստեղ Քալիդաներն են բնակվում, – մրմնջաց առյուծը, – սարսափելի գազաններ են՝ արջի մարմնով ու վագրի գլխով, ճանկերն էլ սուր են ու երկար: Պարզապես սոսկում եմ նրանցից:
Սկսեցին ավելի զգույշ առաջանալ: Հասնելով լայն ու խոր մի ձորակի՝ ստիպված կանգ առան: Հարկավոր էր ձորակի մյուս կողմն անցնել:
– Ես գիտեմ՝ ինչ անենք, – ասաց Խրտվիլակը, – այ այնտեղ մի մեծ ծառ է աճում: Թող փայտահատը ծառը կտրի, և մենք ձորակի վրայով կամուրջ կկապենք:
Փայտահատն իսկույն գործի անցավ, և շուտով ծառը ճռռոցով տապալվեց: Կամուրջը պատրաստ էր: Դեռ նոր էին վրան բարձրացել, երբ բարձր գռմռոց լսվեց:
– Քալիդա է, – բղավեց Խրտվիլակը – շտապենք:
Բոլորն առաջ նետվեցին, Քալիդան սլացավ նրանց հետևից: Երբ արդեն ձորակի մյուս կողմում էին, Խրտվիլակը Փայտահատին խնդրեց կամուրջը քանդել:
7_1

ԹՈւՆԱՎՈՐ ԿԱԿԱՉՆԵՐԻ ԴԱՇՏԸ

Հաջորդ առավոտյան ճանապարհորդները հասան անտառի եզրով հոսող մի լայն գետի: Դեղին աղյուսե ճանապարհը շարունակվում էր գետի մյուս ափին՝ հատելով կանաչ մարգագետինները, դաշտերն ու այգիները:
Փայտահատը մի լաստ պատրաստեց, որ տեղափոխվեն գետի մյուս ափը: Ընկերները տեղավորվեցին լաստի վրա: Բայց գետի մեջտեղում հոսանքը շատ ուժեղ էր և լաստը քշեց գետն ի վար: Այսպես գետը երբեք չէին անցնի:
– Ես լողալով կանցնեմ մյուս կողմն ու լաստը ափ կքաշեմ, – առաջարկեց առյուծը:
Երբ նորից ցամաք դուրս եկան, պարզվեց, որ հոսանքը նրանց Դեղին աղյուսե ճանապարհից հեռու է քշել: Գետափով վերադառնալիս պետք է անցնեին կարմիր կակաչների դաշտով:
– Ա՜խ, ինչ գեղեցիկ են, – ասաց Դորոթին՝ շնչելով կակաչների թունդ բույրը, և այնպես շշմեց, որ պառկեց ու տեղնուտեղը քնեց: Տիրուհու կողքին քնեց նաև Տոտոն: Մի փոքր անց քնեց Առյուծը: Փայտահատն ու Խրտվիլակը հոտառություն չունեին և մնացին արթուն:
– Պետք է դաշտից նրանց հեռու տանենք, – ասաց Փայտահատը:- Այս կակաչները թունավոր են: Նրանց հոտից մարդ ու գազան քուն են մտնում: Եթե մնան դաշտում, կքնեն հավետ:
Առյուծը շատ ծանր էր. տեղից շարժել անգամ չկարողացան, բայց Դորոթիին ու շանը ծաղիկներից հեռու տարան՝ հուսալով, որ սառն օդից կարթնանան:
8_1

ԴԱՇՏԱՄԿՆԵՐԻ ԹԱԳՈւՀԻՆ

Մինչ Դորոթիին և շանն ուշքի էին բերում, Փայտահատն ու Խրտվիլակը տեսան, թե ինչպես մի վայրի կատու ընկել էր փոքրիկ գորշ դաշտամկան հետևից: Փայտահատը խղճաց մկնիկին ու, կացնով սպառնալով, քշեց կատվին: Դաշտամուկը շատ շնորհակալ եղավ: Շուտով նրան միացան մի խումբ ուրիշ մկներ:
– Ես դաշտամկների թագուհին եմ, – ասաց մկնիկը, – դու փրկեցիր իմ կյանքը, ասա, փոխարենն ի՞նչ ես ուզում:
Փայտահատն ու Խրտվիլակը խնդրեցին, որ մկներն օգնեն իրենց փրկել կակաչների դաշտում դեռ քնած Առյուծին: Առյուծի անունը լսելուն պես մկները սարսափած ծվծվացին: Փայտահատը, սակայն, հավատացրեց նրանց, որ իրենց ընկերը երկչոտ արարած է և երբեք նրանց չէր վնասի: Մկները համաձայնեցին օգնել: Փայտահատը մի քիչ փայտ կտրեց, որ սայլակ շինի, իսկ մկները պարանի կտորներ բերեցին: Պարանի օգնությամբ Փայտահատը մկներին լծեց սայլին, ու խմբով այն կակաչների դաշտը քշեցին:
Մի կերպ առյուծին սայլը բարձրացրին: Փայտահատն ու Խրտվիլակը հրում էին, իսկ մկները քաշում էին սայլը: Առյուծին վերջապես բերեցին Դորոթիի մոտ. աղջիկն արդեն արթնացել էր:
– Շնորհակալ եմ ընկերոջս փրկելու համար, – ասաց Դորոթին:
Մկները պատասխանեցին.
– Ուրախ էինք օգնելու, եթե հարկ լինի, նորից կօգնենք:
9_1

ԴԵՊԻ ԶՄՐՈւԽՏԵ ՔԱՂԱՔԸ

Երբ Դորոթին ու ընկերները կրկին ճամփա ընկան, նկատեցին, որ Դեղին աղյուսե ճանապարհի մոտ գտնվող բոլոր տները կանաչ էին ներկված: Մարդիկ նույնպես կանաչ էին հագել:
– Երևի մոտենում ենք Զմրուխտե քաղաքին,- ասաց Դորոթին:
Երեկոյան կողմ ճանապարհորդները, հոգնած ու սոված, որոշեցին թակել տներից մեկի դուռը: Դուռը բացեց մի կին և նրանց ներս հրավիրեց՝ իր ընտանիքի հետ ընթրելու: Որքան զարմացան նրանք, երբ իմացան, որ ընկերները գնում են Օզի կախարդի մոտ:
– Մեծն Օզը երբեք թույլ չի տալիս, որ իրեն տեսնեն, – ասաց տանտերը, – չգիտենք անգամ, թե ինչ տեսք ունի:
– Տարօրինակ է, – զարմացավ Դորոթին, – բայց մենք պետք է տեսնենք նրան, հո այս երկար ճամփան իզո՞ւր չենք անցել:
Այդ օրը մնացին գիշերելու, իսկ առավոտյան՝ կուշտ նախաճաշելուց հետո, տանտերերին շնորհակալություն հայտնեցին ու շարունակեցին ճանապարհը: Շուտով հասան Զմրուխտե քաղաքի պարիսպներին: Ոտքից գլուխ կանաչ հագած մի մարդուկ պահակ էր կանգնել:
– Մենք եկել ենք Կախարդին տեսնելու, – ասաց Դորոթին:
Մարդուկը զարմացավ:
– Չեմ հիշում, որ որևէ մեկը հանդգներ գալ Մեծն Օզին տեսնելու, – ասաց նա, – բայց քանի որ ես եմ նրա դարպասների պահապանը, ձեզ ներս կտանեմ: Նախ դրե՛ք այս ակնոցները:
Մարդուկը բոլորին կանաչ ոսպնյակներով ակնոցներ բաժանեց:
– Պետք է օր ու գիշեր կրեք դրանք, – զգուշացրեց նա, – թե չէ պայծառ լույսից կկուրանաք:
10_1

ՄԵԾՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՕԶԸ

Դորոթին և նրա ընկերները պահակի հետևից քայլեցին դեպի Կախարդի ապարանքը: Կախարդը համաձայնել էր ընդունել նրանց, բայց յուրաքանչյուրին՝ առանձին օր: Դորոթին առաջինը մտավ նրա մոտ: Ապարանքի պատերը, հատակն ու առաստաղը ծածկված էին շողշողուն զմրուխտներով: Կենտրոնում մարմարե կանաչ գահն էր, գահին՝ անձեռք ու անոտք մի հսկա գլուխ:
– Ես Օզն եմ, Մեծն սարսափելի Օզը, – լսվեց բամբ ձայնը: – Ո՞վ եք դուք և ինչո՞ւ եք ցանկանում ինձ տեսնել:
– Խնդրում եմ, – խոսեց Դորոթին՝ համոզվելով, որ Ձայնն իր սպասածի չափ սարսափելի չէր, – կարո՞ղ եք ինձ տուն՝ Կանզաս ուղարկել:
– Ես կօգնեմ քեզ, – ասաց Կախարդը, – փոխարենը դու էլ պետք է ինձ օգնես և սպանես Արևմուտքի Չար կախարդին:
Դորոթին լաց եղավ.
– Ես ընդամենը փոքրիկ աղջիկ եմ, ինչպե՞ս կարող եմ ինչ-որ մեկին սպանել, այն էլ՝ Չար կախարդին:
Հաջորդ օրը Խրտվիլակի հերթն էր: Այս անգամ զմրուխտե գահին գեղեցիկ տիկին էր նստած: Նա ասաց, որ եթե Խրտվիլակն ուզում է խելք ունենալ, պետք է սպանի Չար կախարդին:
Փայտահատի մտնելու օրը Օզը սարսափելի գազանի կերպարանք էր ընդունել: Փայտահատին էլ ասվեց նույնը, ինչ մյուսներին: Վերջին օրը Առյուծը մտավ պալատ: Օզն այս անգամ հայտնվեց որպես շիկացած հրե գունդ:
– Դու պետք է սպանես Արևմուտքի Չար վհուկին: Քանի դեռ նա ապրում է, դու կմնաս նույն վախկոտը, – ասաց հրե գունդը:
Առյուծը գաղափար չուներ՝ ինչպես կարող էր սպանել վհուկին, բայց սիրտ չարեց առարկել Մեծն Օզին և գլուխը կախ վերադարձավ ընկերների մոտ:
11_1

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈւԹՅՈւՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈւՏՔ

Դարպասների պահապանը ճամփորդներին ցույց տվեց՝ որ կողմն է Արևմուտքը:
– Ուղղակի հետևեք, թե որտեղ է արևը մայր մտնում, – ասաց մարդուկը՝ հետ վերցնելով կանաչ ակնոցները:
Շատ շուտով Զմրուխտե քաղաքը մնաց հետևում, իսկ հինգ ընկերները բռնեցին Արևմուտք տանող խորդուբորդ ճանապարհը:
Արևմուտքի Չար կախարդը միաչքանի էր, բայց այդ միակ աչքը նման էր հեռադիտակի և հասցնում էր նկատել ամեն ինչ: Տեսնելով, որ իր տիրույթն են ներխուժել, Վհուկը սաստիկ զայրացավ ու որոշեց կործանել եկվորներին: Նախ փչելով իր վզից կախած արծաթե սուլիչը՝ կանչեց գայլերի մի ոհմակ.
– Հոշոտե՛ք օտարականներին, – հրամայեց նա:
Գայլերը հարձակվեցին, բայց Փայտահատը ժամանակին նկատեց գազաններին ու կացնով գլխատեց նրանց: Այս տեսնելով՝ Վհուկը ագռավների մի երամ ուղարկեց, որ կտցեն հանեն եկվորների աչքերը: Բայց թռչունները Խրտվիլակից վախեցան ու հետ դարձան: Կատաղած Վհուկը մեղուների մի պարս ուղարկեց, որ խայթելով սպանեն Դորոթիին ու նրա ընկերներին: Բայց մեղուներին տեսնելով՝ Խրտվիլակն ասաց Փայտահատին.
– Իմ մեջ դրած հարդից հանի՛ր, որ Դորոթիին ու Առյուծին ծածկենք:
Փայտահատն այդպես էլ արեց: Եվ երբ մեղուները մոտեցան, կարողացան խայթել միայն Փայտահատին: Նրանց կնճիթները, դիպչելով Փայտահատի թիթեղյա ամուր մարմնին, կոտրվեցին: Դորոթին ու Առյուծը հարդը նորից խցկեցին Խրտվիլակի շորերի մեջ և շարունակեցին ճանապարհը:
12_1

ԹԵՎԱՎՈՐ ԿԱՊԻԿՆԵՐԸ

Վհուկին միայն մի բան էր մնում անել, նա դրեց Ոսկե գլխարկը և կանչեց իր ամենազորեղ օգնականներին՝ թևավոր կապիկներին: Միայն երեք անգամ կարող էր նրանց կանչել, սա արդեն երրորդ անգամն էր: Երբ կապիկները տեղ հասան, Վհուկը հրամայեց.
– Բոլորի վերջը տվեք, բացի առյուծից, նրան վանդակում կփակեմ, մի բանի պետք կգա:
Կապիկներն առաջինը հասան Փայտահատին և օդ բարձրացնելով՝ ժայռերի վրա նետեցին: Խեղճը մաս-մաս եղավ: Հետո Խրտվիլակի մարմնի մեջ եղած ամբողջ հարդը դուրս թափեցին: Առյուծին նրանք թռցրին Վհուկի պալատը: Հերթը Դորոթիին հասավ: Բայց աղջկա ճակատին տեսնելով Բարի կախարդուհու համբույրի հետքը՝ չհամարձակվեցին անգամ դիպչել նրան և տարան Վհուկի մոտ:
Վհուկը, աղջկա ճակատին տեսնելով համբույրի դրոշմն ու ոտքերի արծաթե մաշիկներր, ահից դողաց: Շատ շուտով, սակայն, նա հասկացավ, որ Դորոթին չգիտեր՝ ինչպես օգտվել կախարդական մաշիկներից, և որոշեց նրան իր ստրուկը դարձնել ու մի հնարով ձեռքից խլել մաշիկները:
Դորոթին օր ու գիշեր բանում էր՝ ավլում, լվանում ու սրբում: Բայց մի օր, երբ Վհուկը փորձեց նրա ոտքերից հանել մաշիկները, աղջիկը զայրացավ, շատ զայրացավ և մեծ դույլով ջուրը լցրեց Վհուկի գլխին:
– Վա՜յ ինձ, վա՜յ, մահս եկել է, – սուր ճչաց Վհուկն ու տեղնուտեղը հալվեց, ջուր դարձավ:
13_1

ՓՐԿՈւԹՅՈւՆ

Ջուրը մաքուր սրբելուց հետո Դորոթին վազեց բակ՝ առյուծին ազատելու: Ազատ արձակեցին նաև բոլոր ստրուկներին: Այդ մարդիկ վինքիներն էին՝ Չար վհուկի հողերի նախկին տերերը:
– Եթե Խրտվիլակն ու Փայտահատն էլ մեզ հետ լինեին, – ասաց Առյուծը, – ես երջանիկ կլինեի:
– Մենք կօգնենք ձեզ, – ասացին վինքիները: Նրանք փնտրեցին և գտան Փայտահատի ջարդված կտորները և դրանք զգուշորեն տեղափոխեցին վհուկի դղյակ: Վինքիների ժրաջան թիթեղագործները նորոգեցին Փայտահատի մարմինը և նրա համար ոսկուց ու արծաթից մի շողշողուն կացին ձուլեցին: Հետո գտան Խրտվիլակի շորերը և թարմ, մաքուր հարդ լցրին շորերի մեջ: Խրտվիլակն ու Փայտահատն այժմ նոփ-նոր էին:
ժամանակն էր Զմրուխտե քաղաք վերադառնալու և Մեծն Օզին հայտնելու, որ կատարել են իրենց խոստումն ու սպանել Արևմուտքի չար վհուկին: Վինքիներն ընկերներին հաջողություն մաղթեցին և նվերներ բաժանեցին, ոսկե օձիքներ՝ Տոտոյին ու Առյուծին, արծաթե յուղաման՝ Փայտահատին, ոսկեկոթ ձեռնափայտ՝ Խրտվիլակին, շողշողուն մի ապարանջան՝ Դորոթիին:
Դորոթին Վհուկի խոհանոցից մի քիչ ուտելիք վերցրեց ճանապարհի համար:
– Ի՜նչ էլ սիրուն գլխարկ է, – ասաց նա՝ տեսնելով Վհուկի Ոսկե գլխարկը, – հագնեմ գնամ Զմրուխտե քաղաք:
Այդպես էլ արեց:
14_1

ԴԱՇՏԱՄԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈւՄ ԵՆ

Դեղին աղյուսե ճանապարհն այլևս չկար, և Զմրուխտե քաղաք պետք է հասնեին ինքնուրույն՝ անցնելով վայրի ծաղիկների դաշտով: Զարմանալի չէ, որ շուտով մոլորվեցին, օրերով թափառեցին՝ քնելով բաց երկնքի տակ, հուսալով, որ ինչ-որ բան կօգնի իրենց ճանապարհը գտնելու: Մի օր, երբ անվերջ քայլելուց հոգնած՝ նստոտել էին խոտերի վրա, Դորոթին հարցրեց.
– Ի՞նչ եք կարծում, դաշտամկները գիտե՞ն Զմրուխտե քաղաքի ճանապարհը:
– Իհարկե կիմանան, – ասաց Խրտվիլակը, – բոլորովին մոռացել էինք նրանց:
Դորոթին հիշեց, որ դաշտամկների թագուհին իրեն մի փոքրիկ սուլիչ էր տվել, որ նեղն ընկած պահին կանչի նրան: Հենց սուլեց, լսվեց փոքրիկ թաթերի թփթփոց, և գորշ մկնիկները շրջապատեցին նրանց:
– Դուք գիտե՞ք Զմրուխտե քաղաք տանող ճանապարհը, – հարցրեց Դորոթին:
Մկների թագուհին մի քայլ առաջ եկավ.
– Զմրուխտե քաղաքն այստեղից շատ հեռու է, – ասաց նա: – Ոսկե գլխարկի օգնությամբ կանչե՛ք թևավոր կապիկներին, նրանք ձեզ արագ տեղ կհասցնեն:
Այստեղ Դորոթին հասկացավ, որ իր ունեցածը սովորական գեղեցիկ գլխարկ չէ. ի՜նչ լավ արեց, որ հետը վերցրեց: Թագուհի մկնիկը բացատրեց՝ ինչպես օգտագործել գլխարկը, և աղջիկը կանչեց թևավոր կապիկներին: Խոնարհաբար ողջունելով Դորոթիին՝ կապիկների թագավորը հարցրեց.
– Ի՞նչ կհրամայեք:
– Մենք մոլորվել ենք, – ասաց Դորոթին: – Օգնե՛ք մեզ Զմրուխտե քաղաք հասնել:
– Իսկույն, – պատասխանեց թագավորը:
Կապիկները զգուշորեն օդ բարձրացրին ճամփորդներին և, շատ չանցած, իջեցրին քաղաքի պարիսպների մոտ:

15_1

ՄԵԾՆ ՕԶԻ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄԸ

Ճանապարհորդները երկար սպասեցին Օզի պալատի առջև: ժամ առ ժամ նրանց համբերությունը հատնում էր: Վերջապես պահակը նրանց ներս ուղեկցեց: Սենյակը դատարկ էր թվում, բայց ինչ-որ տեղից լսվեց մի բամբ ձայն.
– Ես Մեծն սարսափելի Օզն եմ: Ինչո՞ւ եք փնտրում ինձ:
– Չար կախարդն այլևս չկա, – ասաց Դորոթին, – հիմա Դուք պետք է կատարեք Ձեր խոստումը:
– Ըը՜մ…, վաղը եկեք, – ասաց ձայնը, և աղջկան թվաց, որ այս անգամ ձայնը մի քիչ անվստահ է հնչում:
– Մեզ երկար չսպասեցնեք, – մռնչաց առյուծը: Նրա ձայնից Տոտոն այնպես վախեցավ, որ մի կողմ թռչելով՝ շրջեց սենյակի անկյունում դրված միջնորմը… Միջնորմի հետևում կանգնած էր մի կարճլիկ ու ճաղատ մարդ:
– Դուք ո՞վ եք, – զարմացած ու հիասթափված հարցրեց Դորոթին:
– Ես Օզն եմ, Մեծն սարսափելի Օզը, – կմկմաց կարճլիկը, – բայց դուք կարող եք ինձ պարզապես Օզ անվանել: Ինչպես տեսնում եք, ոչ մի կախարդ էլ չեմ, այլ շատ սովորական մարդ:
– Ուրեմն այսքան ժամանակ մեզ խաբո՞ւմ էիք, – հարցրեց Դորոթին:
– Այո, – մի քիչ ամաչելով՝ ասաց մարդը: – ժամանակին, երբ Օմահայում էի բնակվում՝ Նեբրասկայում, որ Կանզասին շատ մոտ է, ես իրոք կախարդ էի: Ես տարբեր ձեռնածություններ գիտեմ: Զմրուխտե քաղաքը բոլորվին էլ կանաչ չէ, այլ այդպիսին է երևում ակնոցների կանաչ ապակիների շնորհիվ:
– Իսկ ինչպե՞ս եք այստեղ եկել, – հարցրեց աղջիկը:
– Շատ Էի սիրում օդապարիկով թռչել: Մի օր Էլ այս կողմերում հայտնվեցի: Երբ այստեղի բնակիչները տեսան ինչպես եմ ամպերից վայր իջնում, որոշեցին, որ կախարդ եմ: Որպեսզի մի լավ զվարճանամ, և իմ բարի հպատակներն էլ անգործ չմնան, հրամայեցի՝ այս քաղաքը կառուցեն: Իսկ երբ տեսա, որ այն կանաչ Է ու գեղեցիկ, անվանեցի Զմրուխտե քաղաք:
16_1

ՕԶԸ ԿԱՏԱՐՈՒՄ է ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ

Հաջորդ օրը Խրտվիլակն առաջինը գնաց Օզի հետ հանդիպման: Նա սրտանց ուզում էր մի քիչ խելք ունենալ:
– Ես ստիպված եմ գլուխդ մարմնիցդ անջատել, բայց հետո նորից տեղը կդնեմ, և այն առաջվանից ավելի լավը կլինի, – ասաց Օզը: Նա պոկեց Խրտվիլակի գլուխը, դատարկեց միջի հարդն ու տեղը թեփ լցրեց:
– Ահա քեզ հրաշալի՝ խելքով լի նոր գլուխ, – ասաց Օզը:
– Շատ շնորհակալ եմ, – ասաց Խրտվիլակը և դուրս վազեց, որ ընկերները տեսնեն, թե որքան խելոք է դարձել:
Հաջորդ օրը Փայտահատը գնաց Օզի մոտ՝ նոր սիրտ ստանալու: Օզն ինչ-որ դարակ բացեց և այնտեղից հանեց մի գեղեցիկ, թավշե սիրտ, որի մեջ թեփ էր լցված:
– Իսկ դա բարի՞ սիրտ է, – հարցրեց Փայտահատը:
Օզը հավատացրեց նրան, որ թավշե սիրտն անչափ բարի է: Փայտահատի կրծքին նա մի փոքրիկ անցք բացեց ու թավշե սիրտն այնտեղ ամրացրեց:
Երբ Առյուծի հերթը հասավ, Օզը բարձր դարակից վերցրեց մի կանաչ տափաշիշ, շշից ինչ-որ հեղուկ լցրեց թասի մեջ ու Առյուծին խնդրեց խմել:
– Ի՞նչ է դա, – հարցրեց Առյուծը:
– Այսպես ասեմ, եթե դա քո ներսում լիներ, կանվանեինք քաջություն: Իմացած լինես, բարեկամս, որ քաջությունը միշտ ներսից է գալիս:
Առյուծը խմեց ամբողջ հեղուկը և իսկույն իրեն քաջ զգաց:
Օզն ինքն իրենից շատ գոհ էր: Բոլորը հավատացել էին կախարդանքին: Նա գիտեր մարդկանց համոզել: Մնում էր մի հարց ՝ ինչպե՞ս Դորոթիին տուն՝ Կանզաս հասցնել:
17_1

ՕԶԸ ՀԵՌԱՆՈՒՄ է

Դորոթին երազում էր տուն վերադառնալ, բայց Օզին ժամանակ էր հարկավոր: Վերջապես նա կանչեց աղջկան:
– Ես մի ծրագիր ունեմ, – ասաց նա, – ես այստեղ եմ հայտնվել օդապարիկով: Վստահ եմ, որ օդապարիկով էլ կարող ենք հեռանալ քաղաքից: Օդապարիկ կարող ենք կարել մետաքսից, պալատում ինչքան ասես մետաքս կա: Օդապարիկը կլցնենք տաք օդով, և այն մեզ տուն կհասցնի:
– Մե՞զ, – զարմացավ Դորոթին, – մի՞թե Դուք էլ եք գալիս մեզ հետ:
– Այո, հոգնել եմ այս պալատում փակված մնալուց: Ոչ մի տեղ գնալ չեմ կարող: Եթե դուրս գամ, բոլորը կիմանան, որ կախարդ չեմ: Լավն այն է՝ հետդ Կանզաս գամ ու նորից կրկեսում աշխատեմ:
Ամբողջ երեք օր Դորոթին օգնում էր Օզին: Երբ օդապարիկը պատրաստ էր, կապեցին լվացքի մի մեծ կողովից: Օզը ժողովրդին հայտարարեց, որ ինքը պետք է գնա ամպերում ապրող իր եղբորն այցելության, և որ Դորոթին ուղեկցելու է իրեն:
– Իմ բացակայության ընթացքում ձեզ Խրտվիլակը կղեկավարի: Ենթարկվեք նրան, ինչպես ինձ: Իսկ հիմա, Դորոթի, մտի՛ր կողովը:
Տաք օդը օդապարիկը վեր էր մղում, բայց Դորոթին դեռ պատրաստ չէր մեկնելու: Տոտոն ինչ-որ կատվի էր հետապնդում, իսկ առանց շան աղջիկը երբեք տուն չէր գնա: Հանկարծ ճայթյուն լսվեց, օդապարիկը պահող պարանները պոկվեցին, և Օզը ճախրեց վեր՝ դեպի ամպերը: Դորոթին խեղճ-խեղճ նայեց հեռացող օդապարիկի հետևից: Մեծն Օզը մեկնեց առանց նրա:
18_1

ԴԵՊԻ ՀԱՐԱՎ

Հեռանալուց հետո Դորոթին սկսեց մտածել, թե ինչպե՞ս են վերադառնալու Կանզաս: Ոսկե գլխարկի օգնությամբ նա նորից կանչեց թևավոր կապիկներին, բայց այս անգամ կապիկները չկարողացան օգնել նրան:
Աղջիկը շվարել էր: Այդ ժամանակ պալատի զինվորը պատմեց նրան Հարավի բարի կախարդուհու՝ Գլինդայի մասին, որն իշխում էր Քվոդլինգների երկրում:
– Նա պետք է որ կարողանա քեզ օգնել, – ասաց զինվորը: Եվ Դորոթին ընկերների հետ ճանապարհ ընկավ դեպի Հարավ: Ճանապարհը երկար էր: Նրանք անցան մութ ու խիտ անտառով: Այնտեղ աճում էին սոսկալի ծառեր, որոնք ճյուղերը մեկնում էին, որ վնասեն ճանապարհորդներին: Հետո մագլցեցին բարձր ու ողորկ պարիսպը և հայտնվեցին մի երկրում, որտեղ գետինը ճերմակ էր ու սպասքի նման փայլուն, իսկ փոքրիկ բնակիչները ճենապակուց էին:
Մեկ այլ անտառում հանդիպեցին մեծ գազանների, որոնք ժողով էին գումարել և սաստիկ աղմկում էին: Առյուծին տեսնելով՝ գազանները ողջունեցին նրան:
– Դու ճիշտ ժամանակին եկար: Փրկիր մեզ թշնամուց, – ասացին նրանք:
Թշնամի ասածդ մի ահռելի սարդ էր, որ սողում էր անտառով՝ կուլ տալով պատահած գազաններին, բոլոր առյուծներին նա արդեն կուլ էր տվել: Մեր Առյուծն առանց վախենալու մոտեցավ քնած Սարդին ու թաթի հզոր հարվածով պոկեց նրա գլուխը:
– Կարող եք այլևս չվախենալ թշնամուց, – ասաց նա:
Գազանները խոնարհվեցին Առյուծի առաջ և նրան թագավոր հռչակեցին: Առյուծը խոստացավ Դորոթիին Կանզաս հասցնելուց հետո վերադառնալ և թագավորել անտառում:
19_1

ՄՈւՐՃԱԳԼՈւԽՆԵՐԸ

Անտառից դուրս գալով՝ ճամփորդները հասան մի ժայռի, որը ստորոտից գագաթ ծածկված էր քարերով: Դեռ նոր էին սկսել բարձրանալ, երբ հայտնվեց մի մեծ, մուրճանման գլուխ և բղավեց.
– Ապա մի հե՛տ քաշվեք, սա մեր սարն է, և ոչ ոք իրավունք չունի այստեղով անցնելու:
– Ուզես թե չուզես, մենք այս սարն անցնելու ենք, – ասաց Խրտվիլակն ու առաջ գնաց:
Մուրճագլուխը կայծակի արագությամբ վրա հասավ ու այնպես հարվածեց Խրտվիլակին, որ խեղճը սարից ցած գլորվեց: Քրքջոց լսվեց, և քարերի հետևից հայտնվեցին հարյուրավոր մուրճագլուխներ:
Առյուծը զայրացած առաջ վազեց, բայց մուրճագլուխներից մեկը նրան պարզապես հետ շպրտեց:
– Սրանց անկարելի է հաղթել, – ասաց նա:
– Բա ի՞նչ ենք անելու, – հարցրեց Դորոթին:
– Կանչենք թևավոր կապիկներին, – հիշեց Խրտվիլակը:
Դորոթին դրեց Ոսկե գլխարկն ու կանչեց կապիկներին:
Նրանք իսկույն հայտնվեցին և Դորոթիին ու ընկերներին արագ ու ապահով հասցրին Քվոդլինգների աշխարհ՝ հարուստ ու բախտավոր մի երկիր, ուր դաշտերում հասնում էր ցորենը, առվակները խոխոջում էին, իսկ տներն ու կամուրջները վառ կարմիր էին ներկված:
20_1

ՀԱՆԴԻՊՈւՄ ԳԼԻՆԴԱՑԻ ՀԵՏ

Մոտենալով մի տան՝ ճանապարհորդները թակեցին դուռը: Տանտիրուհին՝ կարճլիկ, գիրուկ, ոտից գլուխ կարմիր հագած մի կին, նրանց ներս հրավիրեց: Կինը բարեսիրտ ու ձեռնբաց էր, և Դորոթիին ու նրա ընկերներին մի լավ հյուրասիրելուց հետո բացատրեց՝ ինչպես հասնեն Գլինդայի դղյակը:
Գլինդան անմիջապես նկատեց օտարականներին: Գոհարապատ գահին նստած՝ նա իսկական գեղեցկուհի էր՝ ուսերին թափվող կարմիր վարսերով, կապույտ աչքերը՝ բարի-բարի:
– Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ, – հարցրեց նա Դորոթիին:
Աղջիկն ամեն ինչ պատմեց նրան:
– Աստված քեզ պահապան, փոքրի՛կս: Վստահ եմ, որ կկարողանամ օգնել քեզ տուն հասնել: Բայց նախ ինձ հանձնիր Ոսկե գլխարկը:
Դորոթին արդեն երեք անգամ օգտագործել էր Գլխարկը, այնպես որ ուրախությամբ տվեց այն Գլինդային, որը բարձրաձայն ասաց իր երեք ցանկությունները:
– Տարե՛ք Խրտվիլակին հետ՝ Զմրուխտե քաղաք, և թո՛ղ նա թագավորի այնտեղ, որովհետև իմաստուն է և արդար:
– Դու, Փայտահատ, վերադարձի՛ր Վինքիների երկիրն ու դարձի՛ր նրանց բարի թագավորը: Առյուծին տարե՛ք անտառ, որ դառնա գազանների արիասիրտ արքան:
– Իսկ Ոսկե գլխա՞րկը, – հարցրեց Դորոթին:
– Գլխարկը կտամ կապիկներին, – ասաց Գլինդան, – և նրանք ընդմիշտ ազատ կլինեն:
21_1

ԴՈՐՈԹԻԻ ՑԱՆԿՈւԹՅՈւՆՆ ԻՐԱԿԱՆԱՆՈւՄ Է

Խրտվիլակի, Փայտահատի ու Առյուծի ցանկությունները կատարվել էին: Բայց Դորոթին դեռ շփոթված էր:
– Իսկ ես ինչպե՞ս եմ Կանզաս հասնելու, – հարցրեց նա:
– Արծաթե մաշիկներդ քեզ տուն կհասցնեն, – պատասխանեց Գլինդան, – եթե սկզբում իմանայիր, թե դրանք ինչ զորություն ունեն, այստեղ հայտնվելուդ հենց առաջին օրը տուն կվերադառնայիր:
– Բայց այդ ժամանակ ինձ ո՞վ խելք կտար, – վրդովվեց Խրտվիլակը:
– Ես էլ սիրտ չէի ունենա, – ասաց Փայտահատը:
– Իսկ ես այդպես վախկոտ էլ կմնայի, – ասաց Առյուծը:
– Իրավացի եք, – ասաց Դորոթին, – բայց հիմա, երբ ստացել եք սրտներիդ ուզածր, ժամանակն է, որ տուն վերադառնամ:
– Արծաթե մաշիկները կախարդական են, – ասաց Գլինդան, – նրանք կարող են երեք քայլից քեզ ուզածդ տեղը հասցնել: Պետք է ընդամենը երեք անգամ կրունկներդ իրար խփես և ասես՝ ուր ես ուզում գնալ:
Մեկնելուց առաջ Դորոթին ամուր գրկեց ու համբուրեց բոլորին: Ընկերները շատ տխրեցին, որ ստիպված են բաժանվել, բայց նաև ուրախ էին, որ իրենց երազանքներն իրականացել են: Գլինդան գահից իջավ և համբուրեց Դորոթիին: Աղջիկը գրկեց շանն ու ևս մեկ անգամ մնաս բարով ասելով՝ կրունկները երեք անգամ շեշտակի իրար խփեց:
22_1

ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈւՆ

Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ Դորոթին միայն հասցրեց լսել, թե ինչպես է քամին սուլում ականջների մեջ: Արծաթե մաշիկներն ընդամենը երեք քայլ արեցին, իսկ հետո այնպես անսպասելի կանգ առան, որ աղջիկը գլորվեց խոտերին՝ չհասցնելով հասկանալ՝ որտեղ է: Վերջապես նա նստեց ու շուրջը նայեց:
– Աստված իմ, – բացականչեց նա:
Շուրջը վայրի տափաստանն էր: Հին տունը հողմը թռցրել տարել էր: Բայց փոխարենը մորաքրոջ ամուսինը, որ հիմա բակում կովերն էր կթում, նորն էր կառուցել: Տոտոն Դորոթիի գրկից ցած թռավ և ուրախ հաչելով՝ վազեց դեպի նա: Դորոթին ոտքի կանգնեց և վրայի փոշին թափ տվեց: Հենց այդ ժամանակ տնից դուրս եկավ մորաքույր էմը՝ ցնցուղը ձեռքին: Երբ նա քրոջ դստերը տեսավ, ձեռքից վայր գցեց ցնցուղն ու ձեռքերը լայն բացած՝ վազեց դեպի աղջիկը:
– Իմ անգի՜ն բալիկ, – բացականչեց նա՝ Դորոթիին ամուր գրկելով ու նրա դեմքը համբույրներով ծածկելով, – այս որտեղի՞ց հայտնվեցիր:
Դորոթիին թվաց՝ սիրտն ուրախությունից կպայթի:
– Օզի երկրից, մորաքույր, – հպարտ պատասխանեց աղջիկը, – և այնքան-այնքան ուրախ եմ, որ կրկին վերադարձել եմ տուն: