Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. “Տեր Աստված, ինչ որ ստեղծել ես` ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նմանչեն”: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյուն ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
“Տեր Աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ”:
Комментариев нет:
Отправить комментарий